• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Մոտ 6,9 միլիարդ դրամ չի մուտքագրվել Երեւանի բյուջե

Մարի Չաքրյան 22:36 | 22.08.2022
Մարի Չաքրյան 22:36 | 22.08.2022
Yerevan hall

Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է Երեւանի քաղաքապետարանում քաղաքաշինության ոլորտին առնչվող մի շարք մշտադիտարկումների արդյունքները: Ըստ այդմ` Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց անգործության հետեւանքով համայնքի բյուջեն զրկվել է ավելի քան 6 միլիարդ 867 միլիոն դրամի լրացուցիչ եկամուտ ունենալու հնարավորությունից։

Պարզվել է, որ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք շինարարության թույլտվությունների ժամկետների խախտման դեպքերով կատարել են ժամկետների երկարաձգումներ, սակայն չեն կիրառել «Քաղաքաշինության մասին» օրենքով նախատեսված նախահաշվային արժեքի համապատասխանաբար 1 եւ 10%-ների չափով վարչական տուգանքներ: Օտարման ենթակա օբյեկտների մասով չեն ներկայացրել նաեւ օտարման վերաբերյալ դատական հայցեր։

2011-2021 թվականներին համայնքի պաշտոնատար անձինք օրենքով սահմանված վարչարարության չեն դիմել: Ուսումնասիրության ժամանակ վերահսկողական ծառայության աշխատակիցներն ընտրանքային կարգով առանձնացրել են 43 խոշոր օբյեկտներ, որոնց նախահաշվային գինը եղել է շուրջ 56 միլիարդ 489 միլիոն դրամ: Դրա տուգանքը եղել է 6 միլիարդ 214 միլիոն դրամ, որը կարող էր մուտք լինել համայնքի բյուջե:

2018-2021 թվականներին Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումներով օրինականացվել է 3337 ինքնակամ կառույց, որոնցից 2491-ի դեպքում ինքնակամ շինարարություն իրականացրած անձինք օրենքով նախատեսված կարգով  վարչական պատասխանատվության չեն ենթարկվել:

Արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է եւս 653 միլիոն 400 հազար դրամի լրացուցիչ եկամուտ ունենալու հնարավորությունից:

Վերահսկողական ծառայությունը հայտնաբերված առերեւույթ խախտումների վերաբերյալ տեղեկություններն ուղարկել է գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու եւ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանում ծառայությունն անցկացրել էր 2018-2022 թվականներին պետական միջոցների տրամադրման համար հիմք ծառայող տեղեկատվության արժանահավատության գնահատման ուսումնասիրություն եւ հայտնաբերել շուրջ 8 միլիարդ 500 միլիոն դրամի խախտումներ։ Այս ուսումնասիրության արդյունքները եւս տրամադրվել են գլխավոր դատախազությանը:

Մշտադիտարկումների համար հիմք են ծառայել ծառայության ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի ու հաղորդումների վերլուծությունները։

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԳՇ պետը եւ դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
հաջորդը
ՀՀ բնակիչների ազատ տեղաշարժը չի խոչընդոտվելու. ԱԱԾ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 2

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 3

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 4

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա