• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Տնտեսություն

Հողերի միավորումը. ում համար՝ լավ, ում համար՝ վատ

Աննման Մինասյան 18:30 | 23.08.2022
Աննման Մինասյան 18:30 | 23.08.2022
wheat

Շիրակի մարզում հացահատիկի բերքահավաքն ավարտվում է: Տարին բարենպաստ էր անցնողի համեմատ: Գյուղոլորտի պատասխանատուները հացահատիկի համախառն բերքի աճ են գրանցել: Բայց ասել, որ բերքը լիարժեք գոհացնող էր, իրականությանը մոտ չէ: Գյուղացին կրկին փաստում է՝ անգամ հողի ծախսը չի հանում, ուր մնաց շահույթ ունենա: Հողօգտագործողներն ասում են՝ եթե տվյալ տարում շատ չեն տուժում կամ լավագույն դեպքում ծախսը հանում են, էլի գոհ ու շնորհակալ են:

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Համայակյանը տեղեկացնում է, որ մարզում այս տարի ցանվել էր 12700 հեկտար աշնանացան ցորեն, 19000 հեկտար էլ գարնանացան հացահատիկային եւ հատիկ-ընդեղենային մշակաբույսեր: Ոլորտի մարզային պատասխանատուն ասում է, որ 2021 թվականին գյուղացիական եւ ֆերմերային որոշ տնտեսություններ օգտվել էին աշնանացան ցորենի մշակմանն ուղղված պետական ծրագրից, որի շրջանակում ցանվել էր էլիտա եւ առաջին վերարտադրման բարձր տեսակի 1200 տոննա ցորենի սերմացու 3600 հեկտար հողատարածքում:

Բերքահավաքը դեռ չի ավարտվել, վերջնական թվերը կհնչեցնեն օրեր անց, բայց արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ շուրջ մեկ ամիս անց մեկնարկող աշնանացանի ցանքատարածությունները կավելանան. սերմացուի խնդիր չի լինի: Համայակյանը նշում է նաեւ, որ սերմացու ձեռք բերելու համար պետությունը նույնպես ծրագրեր կիրականացնի:

Շիրակի մարզում 78000 հեկտար վարելահող կա, որից մշակվում է 52000-ը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով ամբողջ հանրապետության չմշակվող հողերի ծավալն անհամեմատ ավելի մեծ է: Այսօր մշակվում է Հանրապետության վարելահողերի մոտ 50%-ը, իսկ մնացած 50%-ը կա՛մ լքված է, կա՛մ չի մշակվում:

Roman Hamayakyan«Ինչո՞ւ չեն մշակվում հողերը, ինչո՞ւ գյուղատնտեսությունը գրավիչ չէ գյուղացու համար» հարցին Համայակյանը հստակ պատասխան ունի. «Գլխավոր պատճառը հողերի մասնատվածությունն է, ինչի պատճառով խնդիրներ են առաջանում ե՛ւ ոռոգման համակարգի անցկացման, ե՛ւ ներդրումների համար»:

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ Կառավարությունը հաստատեց մեր երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով 320 000 գյուղացիական տնտեսություն ունի մոտ 1 միլիոն 100 հազար հողակտոր: Միջին գյուղատնտեսական տնտեսությունն ունի 1,5 հեկտար ընդհանուր հողային տարածք, որը միջինը բաղկացած է 4 կտորից: Նախարարությունը ցածր արտադրողականությունը կապում է միայն հողերի մասնատվածության հետ: Նախարար Վահան Քերոբյանը մասնավոր անձանց եւ ընկերություններին կոչ է անում միավորելու հողակտորները մեծ հողային միավորների մեջ, որպեսզի կարողանան զբաղվել ավելի բարձր արտադրողական գյուղատնտեսությամբ:

Կոչին հետեւող գյուղացիական տնտեսություններին նախարարը խոստանում է, որ 30-200 հեկտար հողային միավոր կազմողներին Կառավարությունը կաջակցի՝ բարելավելու այդ հողային միավորը մելորիացիայի տեսքով: Նաեւ ջրավազան կկառուցեն: «Մենք այդ ծախսերի 50%-ը կփոխհատուցենք: Մեր հաշվարկներով միջին հեկտարի վրա կատարված ծախսը գնահատվում է մոտ 2 միլիոն 760 հազար դրամ»,- ասում է Քերոբյանը:

Գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության ծրագրով նախատեսվում է, որ միավորվող հողերի չափը 2023 թվականին կլինի շուրջ 1000, 2024 թվականին`1500, 2025 թվականին` 2000 հեկտար։ 2023 թվականին ծրագրի իրականացման գնահատված արժեքը կլինի մինչեւ 1․38 միլիարդ, 2024 թվականին՝ 2.07 միլիարդ, 2025 թվականին՝ 2.76 միլիարդ դրամ:

Ի՞նչ կտա գյուղատնտեսական հողերի խոշորացումը գյուղացուն, կամ կտա՞, թե՞ կտանի…Կարծիքները հակասական են: Խոշոր հողատարածքներից օգտվող ֆերմերների կարծիքով՝ կտա, իսկ մանր հողատարածքում իր օրվա հացը վաստակող գյուղացու կարծիքով՝ կտանի: Ինչպես նրանք ասացին, կարկուտը ծեծած տեղն է ծեծում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պահանջում ենք հարգել Սիրիայի ինքնիշխանությունը. Լավրով
հաջորդը
Արցախում դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ից

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023
  • Խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ավարտելու հնարավորություն կա. Բլինքեն

    15:22 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա