• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Հայկական գորգանախշերը՝ նոր բրենդ

Հասմիկ Բալեյան 15:00 | 26.08.2022
Հասմիկ Բալեյան 15:00 | 26.08.2022

Տնտեսագետ Ծովինար Միսկարյանը 16-ական հայկական գորգանախշ ու զարդանախշ ասեղնագործող նմուշ է մշակել հատուկ ծրագրի միջոցով։ Նա «խելացի» կարի մեքենային տալիս է իր մշակած կարգավորումներն ու հրահանգները, եւ մեքենան անում է գործը։

Ծովինարը դեռ մանկուց տատի հետ Տավուշի մարզի Արճիս գյուղում գորգեր է գործել եւ յուրացրել շատ գաղտնիքներ։ Հայկական գորգանախշերն ու զարդանախշերը ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում ճանաչելի դարձնելու եւ տարածելու նպատակով 2019-ին նա սկսեց «Ամենահայկական» նախագիծը։ Նրա հիմնադրած «ՄԻՍՄԱ» ընկերությունը, որը ստեղծվել էր 2004-ին ու տպագրությամբ էր զբաղվում, 15 տարի անց փոխեց ուղղությունը՝ անցնելով հայկական գորգանախշերով ու զարդանախշերով բարձերի, սփռոցների, հուշանվերների, պայուսակների, գոտիների, շապիկների, բացիկների արտադրությանը։

Tsovinar MiskaryanԱյժմ «ՄԻՍՄԱ»-ն հիմնականում գորգանախշ ասեղնագործ բարձեր է արտադրում։ Հայկական գորգանախշերով ու զարդանախշերով արտադրատեսակները՝ հատկապես բարձերը, գրավում են ոչ միայն հայերի, այլեւ օտարերկրացիների ուշադրությունը։

Մեքենայացված ասեղնագործությունը ծրագրավորելը բարդ եւ աշխատատար էր։ Երկար ժամանակ ուսումնասիրություններ է կատարել, թանգարաններում պահպանվող գորգերի եզակի նմուշներ է հետազոտել։ Տնտեսագետ լինելն ու մասնագիտական գիտելիքներն օգնել են նաեւ նախշերի թվայնացման գործում։

«Կարի մեքենաներն ու մյուս սարքավորումները ձեռք բերելուց հետո եռանդով աշխատանքի անցա։ Հայկական զարդանախշերն ու գորգանախշերը բիզնես-խողովակով անցկացնելու գաղափարը կյանքի կոչելու եւ նորովի ներկայացնելու իմ ձգտումն, իսկապես, մեծ էր։ Տատիկներիցս սովորած հմտությունները եւ ծնողներիցս ստացած գիտելիքները շատ էին օգնում։ Իմ մեջ տպավորվել են նախշերը, գույները, չափերը․․․ Հետո մեր թիմին միացան նաեւ մարդիկ, որոնք իսկապես սիրում են այս աշխատանքը»,- պատմում է Ծովինար Միսկարյանը։

Աշխատանքի ընթացքում օգտագործվող կտորներն ու թելերն ընտրելիս եւս Ծովինարը բծախնդիր է։ Նրանք, ովքեր ուզում են հայկական զարդանախշերով ու գորգանախշերով ապրանքներ գնել, պետք է համոզվեն, որ դրանք իսկապես հայկական են։ Նա այս հարցի լուծումը եւս գտել է։

Tsovinar Miskaryan«Կազմել ենք ոչ միայն հայալեզու, այլեւ օտարալեզու գրքույկներ, որտեղ նշվում են՝ ո՛ր նախշերը ո՛ր գորգից են վերցված։ Հայկական գորգերի մի մասն անուններ ունի։ Երբեմն պատվիրատուն ինքն է ցանկանում որոշել, թե ինչ նախշով եւ գույնով պետք է զարդարված լինի իր նախընտրած արտադրանքը։ Արդեն մոտ 50 երկրից գնել են մեր արտադրանքը»,- ասում է Ծովինար Միսկարյանը։

Բազմաթիվ ցուցահանդեսների են մասնակցել։ 2021-2022-ին «ՄԻՍՄԱ»-ի հայկական ասեղնագործ գորգանախշ բարձերը մոտ վեց ամիս ներկայացվել են «Էքսպո Դուբայ-2020» համաշխարհային ցուցահանդեսիհայկական տաղավարում։

Այժմ «ՄԻՍՄԱ»-ի ստեղծած արտադրանքն արտահանելու ծրագրեր են մշակվում։ Ծովինար Միսկարյանը դեռ շատ գաղափարներ ունի, որոնք պետք է կյանքի կոչի։ Առաջիկա ծրագրերի վերաբերյալ դեռեւս փակագծեր չի բացում։ Այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են կատարվում։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարիա Գեւորգյանը 5 միավորով կիսում է 2-րդ տեղը
հաջորդը
44 միլիոն դրամ հետվճար 17 հազար քաղաքացու

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023
  • Կրակ են բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ

    18:42 | 24.03.2023
  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրվել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 3

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա