Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսությունը բացվել է երկրի 13-րդ կառավարության տնտեսական քաղաքականության շրջանակում՝ Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհի ամրապնդման, երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ու խորացման համար:
Ըստ Իրանի արտգործնախարարի՝ այս քայլն արվել է երկու երկրների միջեւ տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու նպատակով:
«Այս որոշման շնորհիվ առաջիկայում Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման ու խորացման ականատեսը կլինենք»,- հավելել է նախարարը: