• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀաղորդումներՉերեւան

Չերեւան։ Ալավերդի

aliq 20:01 | 13.11.2022
aliq 20:01 | 13.11.2022

Ալավերդու հատակագծման աշխատանքները սկսվել են 1930-ականներին ճարտարապետ Միքայել Մազմանյանի ղեկավարությամբ։ Հատակագիծը վերահաստատվել է 1946 թվականին։

1959-1962 թվականներին ճարտարապետ Լեւոն Չերքեզյանի գլխավորությամբ կազմվել է Սանահինի սարահարթի կառուցապատման նախագիծը։ Քաղաքը կառուցվել է բարդ ռելիեֆում:

Ալավերդին քաղաքային բնակավայր է դարձել 1939-ից։ Քաղաքի վարչական տարածքի մեջ էին Ալավերդին, Ակները, Սանահինը եւ Մադանը:

Ալավերդին եւ նրա մերձակայքը բնակեցված են եղել դեռեւս հին ժամանակներից։

Գյուղատնտեսական նշանակության հողերը 9992,65, բնակավայրերի հողերը՝ 981,24 հեկտար են:

Քաղաքի միջով են անցնում հանրապետության երկաթուղային հաղորդակցության գլխավոր երակը՝ Թբիլիսի–Երեւան երկաթգիծը, հանրապետության արտահանման եւ ներկրման ավտոտրանսպորտային գլխավոր՝ Երեւան-Ալավերդի-Թբիլիսի մայրուղին, ինչպես նաեւ Հայաստանի ամենաջրառատ անդրսահմանային Դեբեդ գետը։

Սանահինի սարահարթում կառուցվել է երկու միկրոշրջան՝ 12 000 մարդու համար։ Սարահարթը քաղաքի հետ կապված է խճուղով։ Կտրտված, բարդ ռելիեֆի պատճառով համայնքի թաղամասերն ու բնակավայրերն իրարից բավականին հեռու են:

Քաղաքի բարձրադիր եւ ցածրադիր երկու թաղամասերի համար կարեւոր տրանսպորտային միջոց էր Ճոպանուղին։ Այն շահագործման է հանձնվել 1977 թվականին, ապա անցել պղնձաձուլական գործարանին՝ «Վալեքս» խմբի ընկերության հաշվեկշիռ: Ճոպանուղու գործունեությունը դադարեցվել է 2014 թվականին: Ըստ պաշտոնական հայտարարության՝ կայծակի հարվածը վնասել է շարժիչը:

Ալավերդին աչքի է ընկնում պատմական եւ ճարտարապետական հուշարձանների առատությամբ: Դրանց մեջ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի վանական համալիրը եւ կամուրջը:

2020 թվականին բնակչության թիվը 16398 էր։ Քաղաքում գործում են 7 գրադարան, 2 արվեստի դպրոց, 2 երաժշտական դպրոց, 12 նախադպրոցական հաստատություն, 15 հանրակրթական դպրոց, նախնական մասնագիտական արհեստագործական ուսումնարան, մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն եւ մեկ մարզադպրոց։

2018 թվականի հոկտեմբերի 19-ից կասեցվել են «Էյ-Սի-Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները։ Պղնձարտադրությունն այս քաղաքում 250 տարվա պատմություն ունի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մի քանի երգ, եւ նրա ձայնը մնաց երգարվեստի պատմության մեջ
հաջորդը
Ինչպիսին կլինի միջուկային աղետն աշխարհում

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023
  • Դոնալդ Թրամփը կկանգնի դատարանի առջեւ

    15:38 | 31.03.2023
  • Թուրքիայի մեջլիսը քվեարկել է հօգուտ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը

    14:55 | 31.03.2023
  • Սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր...

    14:00 | 31.03.2023
  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա