• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Մշակույթ

Մի քանի երգ, եւ նրա ձայնը մնաց երգարվեստի պատմության մեջ

aliq 19:15 | 13.11.2022
aliq 19:15 | 13.11.2022

«2010-ին Բալթիմորի Canary Records ձայնագրման ստուդիայի հիմնադիր Յան Նագոսկիի սեփականությանն անցավ ձայնագրությունների վինիլային մի տուփ, որը նրան էր փոխանցել «Ամերիկայի ձայն»-ում երկարատեւ գործունեությամբ հայտնի, էթնոերաժշտագետ եւ ռադիոհաղորդավար Լեո Սարկիսյանը»,- ամերիկյան The Sun պարբերականում գրում է Լիզ Օհանեսյանը։

Հավաքածուում ընդգրկված էին Սարկիսյանի, նրա հոր եւ քեռու ձեռք բերած ձայնագրությունները (Սարկիսյանը մահացել է 2018-ին 97 տարեկանում):

Դա ճաք տված սկավառակ էր, որի վրա կար Columbia ստուդիայի նարնջագույն պիտակը՝ անգլերեն եւ հայերեն տեքստերով, եւ վերագրվում էր Զաբել Փանոսյան անունով երգչուհուն:

«Նրա ձայնը գերում էր»,- ասում է Նագոսկին:

Google-ում երգչուհու մասին համարյա ոչինչ չգտավ: Մի քանի տարի երկու հետազոտողներ Միչիգանից Հարի Քեզելյանի եւ Լոս Անջելեսից Հարութ Առաքելյանի հետ ծագումնաբանական կայքերում, ամերիկյան երաժշտական հրապարակումներում եւ հայկական մամուլում գտած պատառիկներով փորձեց ամբողջացնել երգչուհու կենսագրությունը: Ձայնագրությունները սակավ էին, թեեւ նա շատ էր շրջագայել հյուրախաղերով:

Ուսումնասիրությունների արդյունքներն ընդգրկվեցին այս տարի Canary Record-ի լույս ընծայած «Զաբել Փանոսյան. ծառա եմ ձայնիդ» (Zabelle Panosian: I Am a Servant of Your Voice) գրքում եւ CD-հավաքածուում:

Նագոսկին եւ Առաքելյանը հոկտեմբերի 14-ին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Bunche Hall սրահում եւ հաջորդ օրը Փասադենայում` ՀԸԲՄ Վաչե եւ Թամար Մանուկեան կատարողական արվեստի կենտրոնում կազմակերպված շնորհանդեսին ներկայացրին Փանոսյանի կյանքն ու գործունեությունը:

«Աստիճանաբար պարզ է դառնում, որ շատ ասելիք կա, եւ որ նրա պատմությունը կապված է ԱՄՆ-ում հայերի պատմության հետ»,- ասում է Նագոսկին:

Փանոսյանը (Թագուհի Տեր-Մեսրոպյան) ծնվել է 19-րդ դարի վերջին (1891) Օսմանյան կայսրության փոքր, էթնիկ հայկական մի քաղաքում եւ դեռահաս էր, երբ բազմաթիվ առեւանգման փորձերից հետո նրան ուղարկեցին Միացյալ Նահանգներ: Նա ամուսնացավ իր համաքաղաքացի լուսափորագրիչ Արամ Փանոսյանի հետ, որն ավելի վաղ էր ներգաղթել ԱՄՆ:

Թեեւ տասնամյակներ շարունակ համերգներով հանդես է եկել ԱՄՆ տարբեր քաղաքներում եւ նույնիսկ շրջագայել երկրի սահմաններից դուրս, երգչուհին շատ քիչ է ձայնագրվել: Այս ձայնագրությունների թվում էր նրա «Կռունկ» երգի կատարումը, որը, ըստ Նագոսկիի, թողարկվել է 1917 թվականին: «Կռունկը» մեծ ժողովրդականություն է վայելել եւ վերատպվել է ավելի քան մեկ տասնամյակ:

Երգի բառերը՝ «Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս», գրքի համար թարգմանել էր Քեզելյանը։

Փանոսյանի կարիերան ձեւավորվում էր Միացյալ Նահանգներում, իսկ հայրենի երկրում սկսվել էր հայոց ցեղասպանությունը:

Ուշագրավ է այն փաստը, որ նա երգը կատարում էր հենց այդ ժամանակ: «Դա համայնքին միավորելու հնարավորություն էր»,- նրա համերգների մասին խոսելիս ասաց Առաքելյանը:

Zabell Panosian

Փանոսյանը եկավ Միացյալ Նահանգներ ներգաղթի զանգվածային ալիքի ժամանակ: «1880-1920 թվականներին ներգաղթի ամենամեծ ալիքն էր, որ ԱՄՆ-ը երբեւէ տեսել էր: 1907-1908 թվականները, երբ Զաբելը ժամանում է ԱՄՆ, ներգաղթի գագաթնակետն էին ԱՄՆ-ի պատմության մեջ»,- ասում է Նագոսկին:

Այդ շրջանում ձայնագրություններն աչքի էին ընկնում Միացյալ Նահանգներում բնակվող էթնիկ խմբերի ոճերի բազմազանությամբ: Միեւնույն ժամանակ ներգաղթի շուրջն աճում էր լարվածությունը:

«Ամերիկան ապրում էր խոր մտահոգությունների եւ փոփոխվող ժողովրդագրական լանդշաֆտի երկիմաստության բարդ ժամանակաշրջանում, եւ Փանոսյանը պետք է աշխատեր եւ ստեղծագործեր այդ պայմաններում»,- ավելացնում է Նագոսկին:

Ինչ-որ առումով Փանոսյանի երաժշտությունը ներկայացնում էր ամերիկահայերի փորձություններն այն ժամանակ, երբ հայրենիքում իրավիճակը սարսափելի էր, իսկ ԱՄՆ-ում աճում էր թշնամանքը նոր ամերիկացիների հանդեպ:

1924-ին Johnson-Reed օրենսդրությամբ խստորեն սահմանափակվում էր տարբեր էթնիկ խմբերի, այդ թվում հայերի ներգաղթը:

«Հանկարծ ձեզ ասում են, որ սահմանները փակվում են, եւ ձեր ընտանիքը չի կարող գալ այս երկիր»,- ասում է Առաքելյանը:

Վերջերս գերմանացի կոմպոզիտոր Heiner Goebbels-ն իր «Կանչի տունը» (A House of Call) գրքի՝ բռնությունների հանգեցնող կեղծ գիտական գաղափարախոսություններին վերաբերող երրորդ գլխում նշել էր հայ սոպրանո Զաբել Փանոսյանի տառապանքների մասին:

Սա կարող է լինել ոչ միայն Զաբել Փանոսյանի, այլեւ նրա դարաշրջանի այլ հայ կատարողների վերահայտնության սկիզբը: «Զաբելը չպետք է մոռացվի,- ասում է Առաքելյանը,- նրա ժամանակակիցները չպետք է մոռացվեն. նրանք իսկապես շատ բան են արել փորձություններով լի ժամանակաշրջանում»:

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երկակի տպավորություն «Անքնություն»-ից
հաջորդը
Չերեւան։ Ալավերդի

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Օ, սպորտ, դու խաղաղությո՞ւն ես

    19:23 | 29.03.2023
  • Ռուսաստանը մինչեւ 2025-ը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը

    18:38 | 29.03.2023
  • Ակտաու-Երեւան-Ակտաու չվերթեր՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին

    17:57 | 29.03.2023
  • Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

    14:59 | 29.03.2023
  • Եթե Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի վրա, չենք կարողանա միջամտել․...

    14:16 | 29.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա