ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ պատերազմը վերադարձել է Եվրոպա:
«Այսօր նայում ենք բոլորովին այլ Արեւելյան հարեւանության: Լսել ենք ԵՄ-ի ավելի մեծ ներկայության եւ ինտեգրման, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերությանը գործընկերների մարտահրավերներին եւ տարբերակված կարիքներին ադապտացնելու կոչեր»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Բորելը:
Արեւելյան գործընկերության ամենամյա նախարարական հանդիպմանը Բորելն առաջարկել է ընդլայնման գործընթացին զուգահեռ շարունակել Արեւելյան գործընկերության քաղաքականությունը որպես տարածաշրջանային համագործակցության միջոց։
«Պետք է ակտիվացնենք աշխատանքը անվտանգության ու պաշտպանության ոլորտներում եւ շարունակենք փոխգործակցությունը հանուն անվտանգ, կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի»,- շեշտել է ԵՄ գլխավոր դիվանագետը: