ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն, անդրադառնալով Լաչինի հումանիտար միջանցքի փակմանը, հայտարարել է, որ ԵՄ-ն տեղյակ է դեկտեմբերի 3-ից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին եւ ուշադիր հետեւում է ընթացիկ զարգացումներին։
ԵՄ խոսնակը նշել է, որ ԵՄ-ն Ղարաբաղում չունի ներկայություն, որը Եվրամիությանը հնարավորություն կընձեռի ավելի լավ հասկանալ իրավիճակը, թեեւ ԵՄ-ում հետեւում են բաց աղբյուրներից հայկական եւ ադրբեջանական բազմաթիվ հաղորդումներին, կապի մեջ են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների հետ։
«ԵՄ-ն կրկնում է գործողություններում զսպվածության եւ սադրիչ հռետորաբանությունից խուսափելու իր կոչերը: ԵՄ-ն նաեւ հույս է հայտնում, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ այդքան անհրաժեշտ բանակցություններն արդյունք կտան ու կթուլացնեն լարվածությունը»,- ընդգծել է Պետեր Ստանոն։