• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Երկրաշարժերը Թուրքիային հասցրել են 34,2 միլիարդ դոլարի նյութական վնաս

aliq 14:08 | 01.03.2023
aliq 14:08 | 01.03.2023
Turkey & Syria earthquake

Թուրքական Hurriyet պարբերականին տված հարցազրույցում Թուրքիայի Շինարարության եւ հիմնադրամների գնահատման լաբորատորիաների ասոցիացիայի ղեկավար Յավուզ Փոյրազը հայտարարել է, որ Թուրքիայում բետոնի նմուշների մոտ 26%-ում զգալի թերություններ են հայտնաբերվել: Նրա տվյալներով՝ միայն Ստամբուլում անորակ բետոնի տեսակարար կշիռը հասնում է 40%-ի:  Ըստ մասնագետի՝ 320 լաբորատորիաներ գնահատում են միայն կոնկրետ նմուշները, եւս 60-ը՝ հիմքերն ու այլ ցուցանիշներ: Փորձարկված որոշ նմուշներում հայտնաբերվել են փայտի կտորներ, թերթեր եւ այլ խախտումներ։

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչ ոքի չի հաջողվի խուսափել պատժից թույլ տված անփութության համար, որն ավերիչ երկրաշարժերի ժամանակ հանգեցրեց շենքերի փլուզման։ Մոտ 200 շինարարական կապալառուներ եւ անձինք, որոնք պատասխանատու են երկրաշարժերի ժամանակ ավերված տների կառուցման համար, արդեն ձերբակալվել են:

Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտնել է, որ Թուրքիայում շարունակվող երկրաշարժերի պատճառով փլուզված եւ փլուզվելու եզրին գտնվող շենք-շինությունների թիվը հասել է 202 հազարի։ Ըստ նրա՝ 11 քաղաքում ուսումնասիրվել է 1 միլիոն 250 հազար շինություն։

Համաշխարհային բանկի Թուրքիայի գրասենյակի տնօրեն Հումբերտո Լոպեսը «Գլոբալ արագ աղետների վնասի գնահատման (GRADE) զեկույց»-ում հայտնել է, որ Թուրքիայի ավերիչ երկրաշարժերի հասցրած նյութական վնասը 34,2 միլիարդ դոլար է (645 միլիարդ 884 միլիոն 100 հազար թուրքական լիրա): Նա նաեւ նշել է, որ հիշյալ ցուցանիշը համապատասխանում է Թուրքիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4%-ին։ Զեկույցում նշված է, որ շարունակվող հետցնցումները կարող են ժամանակի ընթացքում ավելի մեծացնել վնասի չափերը: Զեկույցում նաեւ  հաշվարկվել է, որ շենքերի ամբողջական կամ մասնակի փլուզման պատճառով 1,25 միլիոն մարդ ժամանակավորապես անօթեւան է մնացել:

Ըստ վերջին տվյալների՝ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,7 եւ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերից զոհվել է 45 հազարից ավելի մարդ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արեւմուտքը հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չունի. Զախարովա
հաջորդը
Հանդիպման մասին լուրը հուսադրող է․ Տոյվո Կլաար

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023
  • Լաչինում անցակետ ստեղծելու եռակողմ քննարկումներ չեն եղել. ՌԴ...

    20:06 | 30.03.2023
  • Ուկրաինային կփոխանցվի 12 դիզելային գնացք

    18:58 | 30.03.2023
  • Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրող բուհերի ցանկը

    16:48 | 30.03.2023
  • Շրջափակման հետեւանքով Արցախն օրական կորցնում է առնվազն 1,9...

    15:59 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Առերեսվել իրականությանը

  • 2

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 3

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Փտր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա