• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Դիվերսիոն խմբի հարձակման վերաբերյալ անհերքելի ապացույցներ կան․ Արցախի պետնախար

aliq 15:59 | 05.03.2023
aliq 15:59 | 05.03.2023
Artsakh

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ մարտի 5-ին` 10։00-ի սահմաններում, Արցախի տարածք ներթափանցած եւ ոստիկանության մեքենայի ուղղությամբ զինված հարձակում գործած ադրբեջանական դիվերսիոն խմբի վերաբերյալ Բաքուն շտապել է կեղծ տեղեկություն տարածել, ըստ որի` իրենք իբր վնասազերծել են  Հայաստանի Հանրապետությունից Արցախ զենք տեղափոխող մեքենան։ «Սա բացահայտ սուտ է եւ միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու, իրականությունը կեղծելու հերթական փորձ։ Ոստիկանության ծառայողները երթեւեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել ընդհանրապես»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը։

Արցախի պետնախարարը հայտարարել է նաեւ, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով, թիրախավորել են մեր բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք։ Արցախի պետնախարարը շեշտել է, որ տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի իրավասու մարմիններn ունեն անհերքելի ապացույցներ, տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք ամենակարճ ժամկետում Արցախի արտգործնախարարության միջոցով կներկայացվեն միջազգային լսարանին։

«ՈՒԱԶ»-ի մեջ ծառայողական փաստաթղթերից եւ տաբելային զենքից բացի այլ բան չի եղել․ Արցախի ՆԳՆ

Ավելի ուշ Արցախի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում եւ այնտեղից հարձակվել «ՈՒԱԶ» մակնիշի միկրոավտոբուսի վրա, որի մեջ եղել են ԼՂ ՆԳ նախարարության չորս աշխատակիցներ։ Արցախցի ոստիկանները ծառայողական նպատակներով Ստեփանակերտից ուղեւորվելիս են եղել ԼՂ Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր: Ընդ որում, ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, դեպքին առնչվող տեսանյութերը հիմնավորում են, որ «ՈՒԱԶ»-ի մեջ բացի ծառայողական փաստաթղթերից եւ տաբելային զենքից այլ բան չի եղել:

Արցախի ոստիկանության ավտոմեքենայի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումն  ահաբեկչություն է

Արցախի ոստիկանության ավտոմեքենայի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումն ահաբեկչություն են որակել Արցախի իշխանությունները եւ Հայաստանի ԱԳՆ-ն։ «Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել: Գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ իրենց հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ոստիկանության ծառայողների եւ հարակից դիրքում գտնվող պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը եւս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախում հակառակորդի դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով զոհվել է ոստիկանության 3 սպա
հաջորդը
Ով է լաոն, եւ ինչ է ուզում նա

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023
  • Լաչինում անցակետ ստեղծելու եռակողմ քննարկումներ չեն եղել. ՌԴ...

    20:06 | 30.03.2023
  • Ուկրաինային կփոխանցվի 12 դիզելային գնացք

    18:58 | 30.03.2023
  • Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրող բուհերի ցանկը

    16:48 | 30.03.2023
  • Շրջափակման հետեւանքով Արցախն օրական կորցնում է առնվազն 1,9...

    15:59 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Փտր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա