• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ԱՄՆ կոնգրեսականը ԱՄՆ նախագահին կոչ է արել լուծելու աճող անկայունությունը

aliq 13:38 | 07.03.2023
aliq 13:38 | 07.03.2023
Adam Schiff resolution

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ ադրբեջանական ուժերի հարձակումը, որի հետեւանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության եւս մեկ ակտ է: «Արցախցի ոստիկանների սպանությունից հետո է՛լ ավելի է մեծանում մարդու իրավունքների եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը»,- ասել է կոնգրեսականը:

Շիֆը հիշեցրել է՝ այս բռնությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի ընթացքում, որի հետեւանքով 120 հազար մարդ հայտնվել է ծանր վիճակում: «ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումներն Արցախի վրա եւ պատասխանատվության ենթարկի Ալիեւի ռեժիմին: ԱՄՆ պետքարտուղարությանը եւ Բայդենի վարչակազմին կոչ եմ անում օգտագործելու դիվանագիտական բոլոր ուղիները՝ տարածաշրջանում աճող անկայունությունը լուծելու համար»,- իր ֆեյբուքյան գրառման  մեջ նշել է Շիֆը:

Կոնգրեսականը շեշտել է՝ պետք է երաշխավորել, որ Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը հարգվեն։

Վնասվածք ստացած ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով կրծքավանդակի հրազենային վնասվածք ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ին հետաքրքրում են միայն խաղաղությունը եւ անվտանգությունը. ԱՄՆ Պետդեպ
հաջորդը
Անատառապատման ծրագիր Լոռիում

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

  • 2

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 3

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 4

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Փտր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա