• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Վրաստանի իշխանությունները հետ են կանչում աղմկահարույց օրինագծերը

aliq 12:30 | 09.03.2023
aliq 12:30 | 09.03.2023
Georgia Parliament

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հեղինակները որոշել են առանց նախապայմանների հետ կանչել հասարակության շրջանում տարաձայնություններ հարուցած իրենց օրինագիծը։ Վրաստանի մայրաքաղաքում երկու օր շարունակ անկարգություններով եւ իրավապահների հետ բախումներով ուղեկցվող բողոքի լայնամասշտաբ ցույցերի մասնակիցները դեմ էին առաջին ընթերցմամբ ընդունված  օրինագծին, ըստ որի՝ օտարերկրյա ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական այն անձինք, որոնց տարեկան եկամուտների 20%-ից ավելին ստացվում է արտասահմանից: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության եւ իրենց շարքերը լքած, հակաարեւմտյան շարժում ձեւավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժման եւ խորհրդարանական մեծամասնության քաղխորհրդի համատեղ ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդակցություններ են անցկացրել օրենքի նախագխի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների առնչությամբ։

Օրենքի նախագծի հեղինակները պնդում էին, որ օրինագծի միակ նպատակը զանգվածային լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումն է, մինչդեռ նախագծի ընդդիմախոսները միաձայն հայտարարում էին, որ օրինագծերն ուղղակիորեն շեղվում են արեւմտամետ կուրսից եւ ծառայում մեկ նպատակի՝ թույլ չտալ Վրաստանին ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչը Վրաստանի Սահմանադրության խախտում է։ Հայտարարության մեջ նշվում է, որ «ստի մեքենան կարողացավ օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո եւ մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածի։ Ըստ հայտարարության հեղինակնեերի՝ «Օրենքի նախագծին «ռուսական օրենք» կեղծ պիտակն է տրվել, որի առաջին ընթերցմամբ ընդունումը հանրության մի մասի պատկերացմամբ շեղում է եվրոպական կուրսից»։ Օրինագծի հեղինակները նշել են, որ հուզական ֆոնը մարում է, եւ իրենք մտադիր են ավելի լավ բացատրել հանրությանը՝ ինչի համար էր օրինագիծը, եւ ինչու էր կարեւոր Վրաստանում «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» ապահովումը։

Անանուն ցուցարարը՝ ապատեղեկատվության աղբյուր

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը նախօրեին հերքել է վրաստանյան մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հայաստանի Հանրապետությունից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։ Վրաստանյան pirvelinews.com գործակալությունը, հղում անելով ոմն անանուն ցուցարարի, տեղեկություն էր տարածել, թե Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։ «Բոլորը ռուսերեն են խոսում»,- ըստ pirvelinews.com-ի` ասել է ցուցարարը՝ նշելով, թե այդ ռուսերեն խոսակցություններից ձայնագրություն ունի։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից «Ալիք Մեդիա Վրաստան»-ին հայտնել են, որ տարածված տեղեկությունը կեղծ է եւ որեւէ աղերս չունի իրականության հետ: Դեսպանությունում լրատվամիջոցներին հորդորել են զերծ մնալ նման ստահոդ տեղեկության տարածումից, ինչպես նաեւ չտրվել սադրանքների։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ոչ թե ուժի իրավունք, այլ իրավունքի ուժ
հաջորդը
Հայաստանը «մասամբ ազատ» երկիր. Freedom House-ի զեկույցը

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

  • 2

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 3

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 4

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Փտր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա