• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Եռամսյա շրջափակումից հետո RSF-ի կոչն Ադրբեջանին եւ ՌԴ խաղաղապահ ուժերին

aliq 13:30 | 11.03.2023
aliq 13:30 | 11.03.2023
reporters without border

Այս կիրակի՝ մարտի 12-ին, լրանում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի շրջափակման երեք ամիսը։ «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières) միջազգային կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին եւ Ռուսաստանի խաղաղապահ ուժերին կոչ է անում ապահովելու շրջափակումը եւ դրա հումանիտար լուրջ հետեւանքները լուսաբանել ցանկացող լրագրողների ազատ տեղաշարժը։

RSF-ը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական եւ տեղեկատվական սեւ խոռոչի։ «Ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան ակտիվիստները երեք ամիս շարունակ փակել են ԼՂ-ն Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ կաթվածահար անելով ամբողջ երթեւեկությունն ու առաջացնելով հումանիտար լուրջ ճգնաժամ։ Լաչինի միջանցքում տեղի ունեցող «բողոքի ակցիաները» կարող են լուսաբանել միայն Ադրբեջանի պետական ​​կամ իշխանամետ լրատվամիջոցների լրագրողները։ Հազվագյուտ անկախ տեղական լրատվամիջոցներին թույլ չեն տալիս անցնել անցակետերը»,- նշված է կազմակերպության զեկույցում։ Կազմակերպության հրապարակման մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքի այսպես կոչված «բնապահպանների» արգելափակման հայտարարված նպատակը ոսկու հանքի աշխատանքների դադարեցումն է, սակայն բազմաթիվ հետաքննություններ մատնանշում են Ադրբեջանի կառավարության լիակատար մասնակցությունը շրջափակմանը։

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակման՝ 2023-ի փետրվարի վերջին իսպանական El Periódico de España թերթի թղթակից Դավիդ Լոպես Ֆրիասն այցելել է Ադրբեջան, նաեւ Լաչինի միջանցք: Ադրբեջանական պետական Azertac լրատվական գործակալությունը մի քանի լեզվով հարցազրույց է հրապարակել Լոպեսի հետ, որում միտումնավոր խեղաթյուրել է լրագրողի ասածը: Մեջբերել է նրա խոսքերը. «Այստեղ մեքենաներն առանց խնդիրների են անցնում։ Դուք պարզապես տեսնում եք, որ մարդիկ ցույց են անում՝ պաշտպանելու բնությունը»։ Լոպեսը «Լրագրողներ առանց սահմանների»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է. «Ես ասացի ճիշտ հակառակը: Ես հստակ տեսա փակված ճանապարհ»։

«Լրագրողներ առանց սահմանների» Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ժաննա Քավելիերն այս առնչությամբ նշել է, որ Ադրբեջանի խշխանական լրատվամիջոցի բացահայտած այս սուտը հերթական վկայությունն է, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են  մանիպուլացնել ազգային եւ միջազգային հանրային կարծիքը: «Նրանք ոչ միայն խախտում են 2020-ի հրադադարի համաձայնագիրը՝ աջակցելով այս «բնապահպաններին», այլեւ կանխում են Լաչինի միջանցքի շրջափակման եւ դրա սարսափելի մարդասիրական հետեւանքների ցանկացած ճշգրիտ լուսաբանում,- նշել է Քավելիերը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիշեցնում է Ադրբեջանի կառավարությանը եւ ռուս խաղաղապահներին իրենց միջազգային պարտավորությունների մասին եւ կոչ է անում վերականգնելու լրագրողների ազատ մուտքը դեպի տարածաշրջան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախում 30 րոպե անընդմեջ կրակել են շփման գծի ուղղությամբ
հաջորդը
Սերժ Սարգսյանի այս գիրքը խոտան է. Աշոտ Սարգսյան

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 2

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

  • 3

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 4

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Փտր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա