Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14- ի գիշերը իբր կրակ են բացել Արցախի Ասկերանի շրջանի՝ Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Արցախի պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմի հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվություն է որակել։