• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մանկական սնունդով օգնելու խնդրանքով

Աննման Մինասյան 14:00 | 05.04.2023
Աննման Մինասյան 14:00 | 05.04.2023

Գյումրու Կոշտոյան փողոցում 35 տարի առաջ տեղադրված մետաղյա տնակում Մկրտչյանների 5-հոգանոց ընտանիքը վարձով է ապրում:

Ընտանիքում երկու անչափահաս երեխաներ են մեծանում: Որ Գյումրիում տնակում մաքառելով երեխա մեծացնելը, ցրտից պաշտպանելը սովորական են, արդեն հայտնի է, բայց որ երեխան սոված է ու մայրական կաթի փոխարեն նշանակված կաթնախառնուրդ գնելը՝ գրեթե անհնարին, լուրջ մտահոգվելու առիթ է:

Mkrtchyan familyՀինգ անգամ վիրահատված Խանում Մկրտչյանը, չնայած առողջության խնդիրներին, մաքրուհի է աշխատում Գյումրու բժշկական կենտրոնում:

Ֆիզարձակուրդում գտնվող կինը 2022 թվականի նոյեմբերին դիմում է գրել Սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժին, որ երեխային հասանելիք ամսական գումարը ստանա: Թղթաբանական քաշքշուկի պատճառով մերժվել է: Ստիպված նորն է գրել, որը հաստատվել է փետրվարին, բաց թողնված ամիսների համար էլ չեն փոխհատուցել:

«Գիտեինք, որ ստանալիք ունենք, խանութից պարտքով սնունդ ու հիգիենայի պարագաներ էինք գնել: Այժմ փաստի առաջ ենք, չգիտենք՝ ինչպես մարենք պարտքը»,- ասում է Խանումը:

Չորսամյա աղջկա մանկապարտեզի վարձը նույնպես վճարել չեն կարողանում, ստիպված են երեխային հանել մանկապարտեզից:

Տան հայրը՝ Արտյոմը, մշտական աշխատանք չունի, օրավարձով է աշխատում, որն անգամ կոմունալ եւ ամենաառաջնային պարենի խնդիրը չի լուծում: Տան տատիկն էլ չնչին գումարով տներ է մաքրում:

«Տնակ տաքացնելը Գյումրիում անասելի դժվար է, գազ չկա, վառելիքն էլ աստղաբաշխական թվերով են վաճառում: Տանը նստած չեմ, աշխատում եմ, բայց աշխատավարձը Գյումրիում ցածր է, ամեն ինչի գինը՝ բարձր»,- ասում է Արտյոմը:

Mkrtchyan familyԸնտանիքով ցրտահարվե՞լ, թե՞ 5 ամսական երեխայի համար մանկական կաթնախառնուրդ գնել. այս երկընտրանքի առաջ գտնվող ընտանիքը հույս ունի, որ կգտնվեն մարդիկ ու կօգնեն իրենց: «Թեկուզ միայն մանկական սնունդով էլ օգնեն, անչափ բարի գործ արած կլինեն»,- ասում են ծնողները:

«Թող աշխատեն, ապրեն, կամ երեխա չունենան» անփոփոխ արտահայտությունը ցիտողներին էլ հորդորենք, որ առաջին քարը նետելու գայթակղությունը զսպեն: Գյումրիում աշխատանք գտնելը ամենադժվար գործն է: Քաղաքում անգամ կատակում են՝ գործատուն հա՛մ աշխատանք տա, հա՛մ աշխատավա՞րձ:

Երբ պետությունը նվազագույն աշխատավարձը հաշվարկելիս հաշվի չի առնում, որ իր սահմանած գումարը կոմունալ վճարներին անգամ չի բավարարում, նպաստից օգտվելու հնարավորությունից էլ զրկում է քաղաքացուն, ունենում ենք նման վիճակ: Արհեստականորեն ստեղծված հանգամանքներն էլ ստիպում են, որ քաղաքացին գերադասի նպաստով գոյատեւելը, քան թե աշխատելը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանցիներն արգելել են մի խումբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ
հաջորդը
Տնտեսվարողը սահմանին կազատվի ԱԱՀ-ից, այն կգանձվի ապրանքն իրացնելիս
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՌԴ–ն հույս ունի` կողմերին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել....

    19:06 | 27.05.2023
  • ՌԴ-ից Ֆինլանդիա ռեկորդային ներգաղթ է արձանագրվել

    15:47 | 27.05.2023
  • Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր

    13:41 | 27.05.2023
  • Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի մեքենան....

    12:52 | 27.05.2023
  • 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ

    12:00 | 27.05.2023

ընտրանի

  • 1

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

  • 2

    Հայ-ռուսական համալսարանը կաթվածահար է

  • 3

    Աղտոտված ջուր՝ վտանգավոր սնունդ

  • 4

    Իշխանության լկտիությունն այլեւս չափ ու սահման չունի. Լեւոն...

  • 5

    Անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տվողները կարող են...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա