• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն կարծիք կձեւավորի, երբ յուրաքանչյուր կողմն արտահայտվի․ Զախարովա

aliq 15:22 | 03.05.2023
aliq 15:22 | 03.05.2023
Russia Ministry of Foreign Affairs

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, հետեւաբար Մոսկվան չի կարող մեկնաբանություններ անել այդ գործընթացի վերաբերյալ: Դիվանագետը նշել է, որ երբ բանակցությունների մասնակիցները համապատասխան հայտարարություններով հանդես գան, յուրաքանչյուր կողմն արտահայտվի, ապա հնարավոր կլինի կարծիք ձեւավորել եւ մեկնաբանություն անել:

Զախարովան եւս մեկ անգամ ընդգծել է 2020-2022 թվականների ընթացքում ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի իրագործման կարեւորությունը: ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ ավելի վաղ Երեւանն ու Բաքուն  Ռուսաստանի տարածքում իրենց արտգործնախարարների հանդիպումն անցկացնելու պատրաստակամություն են հայտնել։ «Ժամկետների մասին կհայտնենք ավելի ուշ»,- եզրափակել է Զախարովան:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի կարգավորման հարցում ցանկացած օգնություն կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ համաձայնությունների հիման վրա, որոնց, ըստ Պեսկովի, այլընտրանք չկա:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երբ պատերազմն ավարտվի, Հայաստանի տնտեսությունը մեծ անկում կունենա
հաջորդը
Ընտրազանգվածը պատասխան կամ պատասխանատու է փնտրում. Արա Գոչունյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն