• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Յուրաքանչյուր վեցերորդ վրաստանցի մտադիր է արտագաղթել

aliq 14:36 | 04.05.2023
aliq 14:36 | 04.05.2023
Tbilisi

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) եւ «Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (CRRC) հրապարակած 2023 թվականի մարտի 17-23-ը անցկացված հեռախոսային հարցման արդյունքներով պարզվել է, որ Վրաստանի գրեթե յուրաքանչյուր վեցերորդ քաղաքացի արտերկրում իրեն պարբերաբար ֆինանսական աջակցություն ցուցաբերող ընտանիքի անդամ ունի: Վրաստանի բնակչության 15%-ը նշել է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում ակնկալում է արտագնա աշխատանքի մեկնել։ Հետազոտության հեղինակները նշել են, որ Վրաստանը լքելու ցանկությունը համեմատաբար մեծ է տարեց քաղաքացիների եւ տղամարդկանց շրջանում։ Հարցին՝ արդյոք նրանք ունեն ներկայում արտերկրում աշխատող եւ պարբերաբար գումար ուղարկող ընտանիքի անդամ, 2023-ի մարտին հարցվածների 16%-ը պատասխանել է «այո»: Մինչդեռ ըստ 2019-ի հուլիսին անցկացված հետազոտության՝ այս տվյալները եղել են 12%։

Վրաստանի տնտեսական վիճակը վատ է գնահատել յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին: Ըստ հարցման արդյունքների՝ գնաճը, աշխատատեղերն ու աղքատությունը շարունակում են մնալ Վրաստանում ամենամեծ մարտահրավերները։ Հարցվածների 48%-ը Վրաստանի տնտեսության ներկա վիճակը գնահատել է վատ, 42%-ը՝ միջին։ Վրաստանի տնտեսության ներկա վիճակը լավ է գնահատել հարցվածների միայն 9%-ը։ Հետազոտության հեղինակները նշել են, որ քաղաքացիների կեսը կասկածում է, որ կառավարությունն ի վիճակի կլինի լուծելու տնտեսական խնդիրները։ 2023-ի մարտին հարցվածների 50%-ն ասել է՝ վստահ չէ, որ Վրաստանի կառավարությունն ի վիճակի է հաղթահարելու տնտեսական խնդիրները:

Հետազոտությունն անցկացրել են NDI-ին եւ CRRC-Վրաստանը՝ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Կառավարության արտաքին համագործակցության եւ զարգացման գրասենյակի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Հարցմանը մասնակցել է 1032 քաղաքացի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններում առաջընթաց են գրանցել․ Սալիվան
հաջորդը
ԼՂ բնակիչները պետք է անվտանգ զգան իրենց տանը. ԱՄՆ Պետդեպ
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՌԴ–ն հույս ունի` կողմերին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել....

    19:06 | 27.05.2023
  • ՌԴ-ից Ֆինլանդիա ռեկորդային ներգաղթ է արձանագրվել

    15:47 | 27.05.2023
  • Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր

    13:41 | 27.05.2023
  • Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի մեքենան....

    12:52 | 27.05.2023
  • 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ

    12:00 | 27.05.2023

ընտրանի

  • 1

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

  • 2

    Հայ-ռուսական համալսարանը կաթվածահար է

  • 3

    Աղտոտված ջուր՝ վտանգավոր սնունդ

  • 4

    Իշխանության լկտիությունն այլեւս չափ ու սահման չունի. Լեւոն...

  • 5

    Անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տվողները կարող են...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Ապր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա