• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստանը շահագրգռված է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի. Լավրով

aliq 17:15 | 19.05.2023
aliq 17:15 | 19.05.2023
Russia Ministry of Foreign Affairs

ՌԴ արտգործնախարար  Սերգեյ Լավրովը, որ Մոսկվայում եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ հանդիպումներ էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ, հայտարարել է, որ  Հարավային Կովկասի իրադրությունը կարգավորելու համար Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն եւ ճանապարհային քարտեզ են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում: «Մենք շահագրգռված ենք, որ տարածաշրջանում կայունություն, խաղաղություն լինի, սա ուղղակիորեն կապված է ռուսական շահերի հետ, եւ ամեն բան կանենք, որ իրավիճակի կարգավորման համար ընդունված որոշումները կյանքի կոչվեն»,-շեշտել է Լավրովը։ Նա հույս է հայտնել, որ այդ որոշումները կհարգեն նաեւ Հարավային Կովկասով քիչ թե շատ հետաքրքրված մյուս երկրները։

Լավրովն անդրադարձալ է նաեւ բանակցությունների առանցքային թեմաներին, Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի լուծմանը, հաղորդակցությունների ուղիների ապաշրջափակմանը, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման համար, կապեր հաստատել նաեւ փորձագիտական տարբեր խմբերի, խորհրդարանականների մակարդակում։

Մի շարք հարցերով որոշակի փոխըմբռնում կա. Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եռակողմ հանդիպման ժամանակ նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում որոշակի առաջընթաց արդեն արձանագրվել է ենթադրվող խաղաղության պայմանագրի մի քանի դրույթներով։ «Կուզեմ ընդգծել, որ որոշակի փոխըմբռնում կա նաեւ մի շարք հարցերով, ներառյալ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումը եւ սահմանագծումը»,- ասել է Միրզոյանը եւ ընդգծել հետագա սրացումների, ուժի կիրառում թույլ չտալու կարեւորությունը։ Եվս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է երեք երկրների առաջնորդների բոլոր եռակողմ հայտարարություններին։ Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն այս բանակցություններում կառուցողական աշխատանք է տանելու։

Կողմնակից ենք հետկոնֆլիկտային փուլում հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը կողմնակից է հետկոնֆլիկտային փուլում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Հետկոնֆլիկտային կարգավորումը, ըստ Բայրամովի, տարբեր փուլերից կազմված գործընթաց է: Նա հավելել է, որ 2022-ի տարվա վերջից հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի լճացում էր նկատվում։ Ըստ Բայրամովի` վերջին ամիսներին այս հարցում առաջընթաց է գրանցվել, ներառյալ երկու երկրների առաջնորդների հանդիպումը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ընտանիքները կբուժվեն պետության հաշվին
հաջորդը
Ի՞նչ է խաղաղությունը Փաշինյանի որդուն առեւանգողի համար
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՄԱԳԱՏԷ-ն խրախուսում է միջուկային զենք ձեռք բերելու Իրանի...

    21:12 | 05.06.2023
  • Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է առեւանգված երկու հայ զինծառայողներին

    20:32 | 05.06.2023
  • Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

    19:25 | 05.06.2023
  • Ադրբեջանը երկու ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը. Արցախի...

    16:29 | 05.06.2023
  • Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Վաշինգտոնում

    15:02 | 05.06.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

  • 2

    Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

  • 3

    Քիշնեւի մակերեսը եւ Ռուսաստանի խորքը

  • 4

    Բուժաշխատողների հավաստագրումը կփոխի՞ բուժսպասարկման որակը

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա