• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ–ն հույս ունի` կողմերին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել. Գալուզին

aliq 19:06 | 27.05.2023
aliq 19:06 | 27.05.2023
ՌԴ արտաքին գործերի նախարարություն

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է այսուհետ եւս ամեն կերպ աջակցելու ադրբեջանա-հայկական կարգավորմանը եւ ակնկալում է, որ Բաքվին եւ Երեւանին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել:  Պատասխանելով այն հարցին, թե այսօրվա դրությամբ հնարավոր է արդյոք խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, փոխնախարարը նշել է, որ խաղաղության պայմանագրի հասնելը մեծապես կախված է կարգավորման բոլոր ուղիների առաջխաղացումից: Նա հույս է հայտնել, որ կանոնավոր շփումների հնարավորություն կընձեռեն՝ հասնելու վերջնական խաղաղ պայմանավորվածությունների:

Գալուզինը հիշեցրել է, որ մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Ադրբեջանի եւ Հայաստանի իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հետ՝ երկկողմ եւ եռակողմ ձեւաչափերով: Այդ միջոցառումների շրջանակում անցկացվել է նաեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայ-ադրբեջանական առանձին հանդիպում։ «Նման քննարկումների համար մեր հարթակի տրամադրումը Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացում կոնկրետ արդյունքների հասնելու հարցում Ռուսաստանի աջակցության տարրերից մեկն է»,-շեշտել է Գալուզինը։

ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրից բացի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շուրջ աշխատանքները ներառում են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու հանրային շփումների զարգացման միջոցով վստահության ամրապնդումը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ նախագահի շռայլ նվերը «եղբայրական» Ադրբեջանին. Աշոտ Սարգսյան
հաջորդը
Բաքվի դատարանը կալանավորել է առեւանգված հայ զինվորականներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն