ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության եւ զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը հայտնել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում օգոստոսի 3-ին տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկում, որի ժամանակ Հայաստանը կներկայացնի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ քննարկման թեման կրում է «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը եւ սովի բացառումը» խորագիրը։
Կնյազյանը շեշտել է, որ հայկական կողմն օգտագործելու է հասանելի ամբողջ գործիքակազմը բոլոր միջազգային ատյաններում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումն ուժեղացնելու եւ Լաչինի միջանցքի վերաբացումն ապահովելու համար։ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը Հայաստանից ելույթ է ունենալու ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանը:
Ավելի ուշ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկման ժամանակ Շվեյցարիան բարձրացրեց Լաչինի արգելափակված միջանցքի հարցը: