• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պեկինը դժգոհության նշաններ է ցույց տալիս

aliq 16:24 | 07.08.2023
aliq 16:24 | 07.08.2023
Putin & Xi

The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Չինաստանը, նկատի ունենալով, որ Ուկրաինայի հետ պատերազմը ձգձգվում է, սկսում է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ պատրաստ է դիտարկելու ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման պահանջ ներառող խաղաղության ծրագիր: Սաուդյան Արաբիայում այս շաբաթավերջին տեղի կունենա երկրորդ միջազգային համաժողովը՝ քննարկելու հնարավոր խաղաղ համաձայնագրի պայմանները: Ինչպես հունիսի վերջին Կոպենհագենում անցկացված առաջին նման հանդիպումը, այնպես էլ ընթացիկն անցկացվում է Ուկրաինայի նախաձեռնությամբ, որն առաջ է քաշում 2022-ի վերջին Վլադիմիր Զելենսկու առաջարկած 10 կետանոց խաղաղության բանաձեւը։ Եվրոպացի եւ ամերիկացի պաշտոնյաների տեղեկություններով՝ սպասվում է, որ Սի Ցզինպինը կոնֆերանսին կուղարկի Ուկրաինայում խաղաղության հարցերով իր հատուկ բանագնաց Լի Հուին: Մինչդեռ Կոպենհագենում չինացի բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել։

Զելենսկին Ուկրաինայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարների հետ զրույցում ասել է, որ Կիեւի խաղաղ բանաձեւն աստիճանաբար աջակցություն է ստանում աշխարհում։ Ուկրաինայի նախագահը խրախուսել է նրանց ակտիվորեն խթանել եւ հստակեցնել այդ աջակցությունը: «Այս կարգի աշխատանքը հատկապես կարեւոր է հակամարտության նկատմամբ չեզոք դիրքորոշում բռնած հարավի երկրների հետ», — հավելել է Զելենսկին։ Կոպենհագենում իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը բանաձեւը քննարկել է ոչ միայն արեւմտյան երկրների, այլեւ Ռուսաստանի BRICS դաշնակիցների (Բրազիլիա, Հնդկաստան եւ Հարավային Աֆրիկա), ինչպես նաեւ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության եւ քաղաքական խորհրդատուների հետ։

Լի Հուի մասնակցությունը հազվագյուտ հնարավորություն կտա Չինաստանին եւ ԱՄՆ-ին քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, քանի որ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես կայցելի Սաուդյան Արաբիա։ Երկարատեւ պատերազմից Պեկինի հնարավոր դժգոհության նշաններն ի հայտ եկան հացահատիկի գործարքի պատմությունից հետո, երբ Ռուսաստանը դուրս եկավ գործարքից։ Չինաստանը ուկրաինական հացահատիկի եւ եգիպտացորենի ամենախոշոր գնորդն է, վերջերս Պեկինում Կիեւի պատվիրակությունը քննարկեց գյուղմթերքների մատակարարման ընդլայնումը: Մեկուկես շաբաթ առաջ Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, որ հացահատիկի գործարքը պետք է թարմացվի՝ հաշվի առնելով դրա կարեւորությունը համաշխարհային պարենային անվտանգության համար։ Միաժամանակ չինական պետական ​​լրատվամիջոցներում մի շարք հոդվածներ հայտնվեցին այն ​​երկարաձգելու անհրաժեշտության մասին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանում 5 շենք է փլուզվել․ կան զոհեր ու վիրավորներ
հաջորդը
Պետությունը կպաշտպանի ռուսական ծեսերի ու հեքիաթների հեղինակային իրավունքը
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Դեսպանատան վրա հարձակում գործածը մահապատժի է դատապարտվել

    12:00 | 02.10.2023
  • Ընտրություն երկու վատթարագույնի միջեւ

    11:13 | 02.10.2023
  • Դիլիջանի թունելը գիշերը կփակվի

    10:40 | 02.10.2023
  • Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Վագիֆ Խաչատրյանին

    10:30 | 02.10.2023
  • Սամվել Շահրամանյանը դեռ կմնա Ստեփանակերտում

    10:02 | 02.10.2023

ընտրանի

  • 1

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

  • 2

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 3

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 4

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

  • 5

    Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա