• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանն Արցախի առնչությամբ պետք է շատ զգույշ լինի․ Արցախի նախագահ

aliq 13:17 | 07.08.2023
aliq 13:17 | 07.08.2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում օգոստոսի 6-ին անդրադառնալով ՀՀ իշխանությունների հետ իր հարաբերություններին, հայտնել է, որ ՀՀ իշխանությունների հետ Ստեփանակերտը տարաձայնություններ ունի արցախյան խնդրի առնչությամբ։ Նա վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններն, այնուամենայնիվ, բավականին ակտիվ են եւ պարբերական։ «Արցախյան շարժումը սկսվել է հայ ժողովրդի կողմից, այն արտացոլվել է հանրաքվեներով եւ մի մարդու մենաշնորհ չէ»,– ասել է Հարությունյանը։ Նա նշել է, որ ՀՀ իշխանությունները Լեռնային Ղարաբաղի առնչությամբ պետք է շատ զգույշ լինեն։ «Ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու եւ սահմանափակելու մեր ինքնորոշման իրավունքը»,- շեշտել է  Արցախի նախագահը։

Նա հիշեցրել է, որ այդ իրավունքի առումով պատրաստակամություն է հայտնել պայքարելու Արցախի ժողովուրդը, իսկ այդ պատրաստակամությունը ժողովուրդը հայտնել է՝ իմանալով, որ ունենալու է պատերազմներ ու զրկանքներ։ «Այսօրվա զրկանքները մենք կրում ենք այդ գիտակցումով։ Այդ առումով մենք ունենալու ենք տարաձայնություններ, սակայն ամեն ինչ հարթվելու է, ամեն ինչ կորսված չէ»,- ասել է Արցախի նախագահը։ Նա Հայաստանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Արցախի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող քայլերից ու հայտարարություններից։

Արայիկ Հարությունյանը նշել է նաեւ, որ Արցախը Սփյուռքից առաջին հերթին ակնկալում է բարոյական աջակցություն։ «Ակնկալում ենք տարբեր միջոցառումներ հաջակցություն Արցախի, նաեւ նյութական աջակցություն, քանզի շրջափակման մեջ տնտեսություն պահել անհնարին է»,- ասել է նա։ Անդրադառնալով Արցախյան հարցի լուծման ռուսական եւ արեւմտյան առաջարկներին` Արցախի նախագահը նշել է, որ Ստեփանակետի հետ որեւէ օրակարգ չի քննարկվել։ Նա հավելել է, որ Ստեփանակերտին ուղղված ցանկացած առաջարկ պարտավոր է հարգել ժողովրդի արժանապատվությունն ու իրավունքները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մինչեւ տարեվերջ ակնկալվում է վերականգնել Ջերմուկի ճոպանուղին
հաջորդը
Արցախցիները պայուսակներ են հավաքում առաջին դասարանցիների համար
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

    23:04 | 30.09.2023
  • Վրացիներն Աստծուն ավելի են վստահում

    20:21 | 30.09.2023
  • Արցախցիներին Ռուսաստան են կանչում

    19:49 | 30.09.2023
  • Կոռուպցիայի համաճարակ. TI Վրաստան

    19:12 | 30.09.2023
  • Ֆրանսիացի լրագրողը մեղադրում է Եվրոպային

    18:48 | 30.09.2023

ընտրանի

  • 1

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

  • 4

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

  • 5

    Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա