2023-ի հունվար–հունիսին Հայաստանում ընդհանուր առմամբ ծնվել է 8067 աղջիկ եւ 8872 տղա։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի մամուլի ծառայության՝ նորածիններին ավելի հաճախ տրվող 50 անունից կազմված ցանկի՝ աղջիկներին ամենից շատ կնքել են Նարե (367 երեխա), իսկ տղաներին` Դավիթ (564 երեխա) անուններով։ Ցանկի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի. 6 ամսում լույս աշխարհ է եկել 277 Արփի, 255 Մարիա, 207 Լյուսի, 195 Մարի, 172 Մանե, 166 Անգելինա, 162 Եվա, 148 Լուսե եւ 148 Աննա։
Տղաներից 441-ին կնքել են Նարեկ, 275-ին` Մարկ, 264-ին` Հայկ, 257-ին` Տիգրան, 240-ին` Մոնթե, 232-ին` Արեգ, 225-ին` Միքայել, 216-ին` Ռոբերտ, իսկ 203-ին` Լեո անուններով։
Աղջիկներին տվել են նաեւ Անահիտ (144), Մարիամ (138), Արիանա (136), Միլա (132), Էլեն (130), Նանե, Անի, Էմիլի, Էվա, Սառա, Ամելի, Միլենա, Ադրիանա, Էլինա, Սոֆի, Գայանե, Յանա, Արինա, Տաթեւ, Հասմիկ, Լիլիթ, Լիա, Սոնա, Արեւիկ, Գոհար, Կարինա, Սյունե, Միլանա, Նատալի, Կարինե, Սուսաննա, Մերի, Սոֆիա, Լինա, Մոնիկա անուններով (թվարկումը՝ ըստ ամենահաճախ դրված անունների հերթականության)։
Տղաների ծնողներն էլ նախընտրել են Արմեն (188), Դանիել (185), Արամ (177), Արթուր (155), Գոռ (151) Ալեքս, Արեն, Հովհաննես, Արման, Սամվել, Լեւոն, Արսեն, Գեւորգ, Աշոտ, Ավետ, Ալեն, Սարգիս, Կարեն, Էրիկ, Գագիկ, Վահե, Վան, Արտյոմ, Մաքս, Վարդան, Աբել, Մհեր, Հարություն, Ռուբեն, Ալեքսանդր, Անդրանիկ, Վահան, Հակոբ, Նոյ, Ռաֆայել անունները (թվարկումը՝ ըստ ամենահաճախ դրված անունների հերթականության)։
Աղջիկների ցուցակը եզրափակում են Վիկտորյա, Անուշ, Արմինե, Նարինե, Ռուզաննա, իսկ տղաներինը` Գրիգոր, Համլետ, Մենուա, Սուրեն, Ալբերտ անունները։