• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վթարային ջրանջատումների քանակը նորման գերազանցե՞լ է

aliq 12:05 | 14.08.2023
aliq 12:05 | 14.08.2023
Ջուր
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Վեոլիա ջրին» առնչվող խնդիրներին, ջրանջատումներին։ Փոխքաղաքապետը նշել է, որ պարբերաբար բողոքներ է ստանում։ Նրա հարցին, թե վթարային ջրանջատումների քանակը նորմայից ավելի՞ է եղել, «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ի ներկայացուցիչը հաստատել է, որ վերջին շրջանում վթարային ջրանջատումների քանակը նորման գերազանցել է։
«Պատճառը հին, քայքայված ջրագծերն են»,– ընդգծել է ՓԲԸ ներկայացուցիչը։
 ՀՀ մի շարք մարզերում եւ Երեւանի տարբեր համայնքներում վերջին շրջանում պարբերաբար ջրանջատումներ են լինում։ Քաղաքացիներն ահազանգում են` որ ամռան այս շոգ ամիսներին` +40…+42 աստիճանի պայմաններում, անթույլատրելի են նման քանակով ջրանջատումները։

Ավելի վաղ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ բողոքները «Վեոլիա ջրից» շատացել են։ Նա ակնարկել է, որ «Վեոլիա ջրում» փողի պակաս եւ մեծ ներդրումների կարիք կա։ Միաժամանակ Բաղրամյանը  չի պարզաբանել, թե ինչպես են ապահովելու ներդրումները՝ սպառողի համար ջրի վարձը թանկացնելո՞վ, թե՞ կողմնակի միջոցներով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը պատերազմի հո՞ղ է նախապատրաստում
հաջորդը
Սեւանում խեղդվել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ԼՂ-ում ընտանի կենդանիներից բացի պաշտպանելու բան չի մնացել....

    15:08 | 02.10.2023
  • Սպառնալիքը շատ իրական էր. Թոմ դը Վաալ

    15:06 | 02.10.2023
  • Բրյուսելում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիեւը

    14:56 | 02.10.2023
  • «Հայերը մենք ենք». ֆրանսիացի հանրահայտ երգիչ

    14:52 | 02.10.2023
  • Կենսաթոշակները կշարունակեն ստանալ ՀՀ-ում

    14:27 | 02.10.2023

ընտրանի

  • 1

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

  • 2

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 3

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 4

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

  • 5

    Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա