• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զանգվածային խուզարկություններ Ուկրաինայի զինկոմիսարիատներում

aliq 10:01 | 23.08.2023
aliq 10:01 | 23.08.2023
Ուկրաինայի դրոշը սպայի ռազմական համազգեստին

Ուկրաինայում իրավապահները օգոստոսի 22-ից ավելի քան 200 համաժամանակյա խուզարկություն են սկսել տարածքային հավաքագրման եւ սոցիալական աջակցության կենտրոնների (զինվորական հաշվառման եւ զինկոմիսարիատներ), ռազմաբժշկական եւ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներում։

Երկրի գլխավոր դատախազության գրասենյակից հայտնել են, որ խուզարկությունների պատճառ են դարձել  հանրապետության գրեթե բոլոր մարզերում զինկոմիսարիատների ու հանձնաժողովների գործունեության ուսումնասիրության արդյունքում բացահայտված լայնածավալ կոռուպցիոն սխեմաները։ «Նախնական տվյալները վկայում են զինվորական հաշվառման եւ զինկոմիսարիատների, ռազմաբժշկական եւ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներում պաշտոնյաների հավանական ներգրավվածության մասին»,- ասված է զեկույցում։

Հետաքննության տվյալներով՝ զինկոմիսարիատների ու հանձնաժողովների աշխատակիցները քաղաքացիներին «օգնել են» հաշմանդամություն ձեւակերպելու կամ ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու։ Դա զորակոչը հետաձգելու կամ դրանից խուսափելու հնարավորություն է ընձեռել։

Հետաքննությունների պետական ​​բյուրոն հայտնել է, որ ընդհանուր առմամբ բացահայտվել է 388 անձ, որոնց առնչությամբ կասկածներ կան զինվորական ծառայության ոչ պիտանիության մասին ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումների օրինականության վերաբերյալ։ Վերանայվում են բժշկական փաստաթղթերը, որոնք կարող են հաստատել զինվորական ծառայության համար ոչ պիտանիության, անձնական գործերի եւ նման բաների մասին ապօրինի որոշումներ ընդունելու փաստերը: Խուզարկություններ են կատարվում, մասնավորապես, Վիննիցայի, Չերկասիի եւ Կիեւի շրջաններում։ Անցած շաբաթ խուզարկություններ են անցկացվել Օդեսայի եւ Նիկոլաեւի մարզերում, ինչպես նաեւ Խերսոնի եւ Բերիսլավի շրջանային զինկոմիսարիատներում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հոսանք չի լինի Երեւանում եւ ՀՀ 8 մարզերում
հաջորդը
17-ամյա Էլենը՝ Բաքվի լրատվամիջոցներին տված իր հարցազրույցի մասին
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

    23:04 | 30.09.2023
  • Վրացիներն Աստծուն ավելի են վստահում

    20:21 | 30.09.2023
  • Արցախցիներին Ռուսաստան են կանչում

    19:49 | 30.09.2023
  • Կոռուպցիայի համաճարակ. TI Վրաստան

    19:12 | 30.09.2023
  • Ֆրանսիացի լրագրողը մեղադրում է Եվրոպային

    18:48 | 30.09.2023

ընտրանի

  • 1

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 2

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 3

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

  • 4

    85-ամյա կինը սկսել է նկարել եւ արդեն օգնում...

  • 5

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա