• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Առեւանգված 3 տղաները ֆուտբոլիստ են. Ադրբեջանի դատախազություն

aliq 16:49 | 28.08.2023
aliq 16:49 | 28.08.2023
Lachin road

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետի մոտից առեւանգված երեք երիտասարդները արցախցի ֆուտբոլիստներ են։ Ադրբեջանական կողմը հայտնում է, որ տղաներին մեղադրում են երկու տարի առաջ ադրբեջանական դրոշն անարգելու համար։ Նշում են, որ Լաչինի միջանցքում առեւանգվածներին նրանք ձերբակալել են։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից ընդգծել են, թե իբր 2021-ին որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերի տարբեր էջերում տարածվել են տեսանյութեր, որոնցում հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել` երկու հոդվածով։

Ըստ տարածված հաղորդագրության` հաշվի առնելով տղաների տարիքը` Բաքուն կարող է նրանց միայն վարչական պատասխանատվության ենթարկել, սակայն պնդում է, որ նրանց արտաքսեն Հայաստան։

Օգոստոսի 28-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առեւանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող 22-ամյա Ալեն Նելսոնի Սարգսյանին: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ անցակետում եւս երկու հայ երիտասարդներ են առեւանգվել։

Օգոստոսի 28-ին ավելի ուշ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը հայտնել է, որ  ադրբեջանցիների կողմից առեւանգված հայ երիտասարդներն են Ալեն Սարգսյանը, Լեւոն Գրիգորյանը եւ Վահե Հովսեփյանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խոստացան ցուցանակ դնել
հաջորդը
«Կպի, տփենք»․ ՔՊ-ի կարգախոսների ֆեյսբուքյան տեսականին
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Հռոմի ստատուտի վավերացումը իրավական ինքնիշխանության կորուստ է․ Կոսաչով

    15:02 | 03.10.2023
  • Արցախից հեռացել են նաեւ ոստիկաններն ու փրկարարները

    15:01 | 03.10.2023
  • Ռուսների վերաբերմունքը «դավաճանություն» է որակել

    14:43 | 03.10.2023
  • Ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ․ Պետդումա

    14:28 | 03.10.2023
  • Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցչի երկակի ստանդարտները

    14:22 | 03.10.2023

ընտրանի

  • 1

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

  • 2

    Առանց Արցախի, անտուն եւ անհույս

  • 3

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 4

    Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

  • 5

    ԼՂ հայազգի 7 բնակիչ Ադրբեջանի քաղաքացիությո՞ւն է նախընտրել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա