• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դիլիջանի թունելով երթեւեկությունը կդադարեցվի

aliq 18:41 | 02.09.2023
aliq 18:41 | 02.09.2023
Դիլիջանի թունել

Սեւանի լեռնանցքի (Դիլիջանի) թունելի բարեկարգման նպատակով անցկացվող ուսումնասիրությունների կապակցությամբ սեպտեմբերի 4-8-ը՝ 9:00-13:00-ն եւ 14:00-18:00-ն, թունելով երթեւեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:

Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը տվյալ ուղղությամբ առաջարկվում է շրջանցել  Հ-53, Մ4-Սեմյոնովկա-Մ4 հանրապետական նշանակության ավտոճանապարհով:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից կից ներկայացրել է երթեւեկության շրջանցման սխեման։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ 2024-ին կսկսվի Դիլիջանի եւ Պուշկինի ավտոմոբիլային թունելների հիմնանորոգումը, որոնք երբեք կապիտալ չեն վերանորոգվել։ Սանոսյանը նշել էր, որ արդեն վերանորոգման աշխատանքներ են կատարվել նաեւ Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերի միջեւ ընկած հին ճանապարհին, որը ժամանակավորապես կփոխարինի Դիլիջանի թունելին։

Սեւանից Դիլիջան ճանապարհը կրճատող եւ լեռնային մի շարք ոլորաններ շրջանցող Դիլիջանի թունելի կառուցումը սկսվել է 1970-ին։ Շինարարությունը վերսկսվել է ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով եւ ավարտվել 2000-ականների սկզբին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ինչպես 4-օրյան դարձավ 44-օրյա. տեսանյութ
հաջորդը
Անգլուխ Արցախ, դավաճանություն, ինտեգրացիա
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ստեփանակերտում արդեն հեռարձակվում է ադրբեջանական հեռուստատեսությունը

    13:43 | 02.10.2023
  • Ռուբեն Վարդանյանի զավակները դիմել են աշխարհի առաջնորդներին

    13:38 | 02.10.2023
  • Գերմանացի նախկին նախարարն առաջարկել է Բաքվի նկատմամբ կոշտ...

    13:20 | 02.10.2023
  • Երեք նախագահների ՀՀ-ում լինելու լուրը հերքվել է

    13:11 | 02.10.2023
  • Ադրբեջանն արտոնյալ պայմաններով հիփոթե՞ք է տրամադրում ԼՂ-ում

    12:58 | 02.10.2023

ընտրանի

  • 1

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

  • 2

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 3

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 4

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

  • 5

    Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա