• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գյումրեցի արվեստագետի խաղաղության կոչը Բուլղարիայում

aliq 10:34 | 04.09.2023
aliq 10:34 | 04.09.2023
Արտակ Թադեւոսյան

Բուլղարիայի Գաբրովո քաղաքում «Արվեստների եւ արհեստների էթնիկ փառատոնի» շրջանակում անցկացվել է գյումրեցի արվեստագետ-զարդագործ Արտակ Թադեւոսյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Արտակ Թադեւոսյանը պարկուճներից, փամփուշտներից ու արկերի մնացորդներից զարդեր է պատրաստում: Երբ նա սկսել է մարդուն կյանքից զրկող առարկան դարձնել կյանք պարգեւող կնոջ արդուզարդ, ինքնատիպ զարդերը կրողները դարձել են խաղաղության կոչ տարածողներ: «Իմ աշխատանքների մեջ դնում եմ հայ մնալու, քրիստոնյա լինելու եւ խաղաղության թեմաները»,- ասում է արվեստագետը:

Արվեստների եւ արհեստների էթնիկ փառատոնԳյումրեցի զարդագործը փառատոնի ընթացքում ներկայացրել է նաեւ արցախահայության ներկայիս վիճակն ու անելանելի դրությունը: «Ավելի քան 120 հազար բնակչության հանդեպ ադրբեջանցիները կիրառում են հոգեբանական տեռոր, մարդիկ սովի են մատնված իրենց իսկ տանն ապրելու պատճառով»,- ասել է նա եւ եւս մեկ անգամ խաղաղության կոչ արել:

Արտակ Թադեւոսյանը հանդիպում է ունեցել նաեւ Գաբրովո քաղաքի քաղաքապետի հետ, որն առաջարկել է Գաբրովո-Գյումրի մշակութային կապն ամրապնդել քույր քաղաքներ դարձնելով: Արտակ Թադեւոսյանն առաջարկը հաղորդել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանին:

Արվեստների եւ արհեստների էթնիկ փառատոնԻ դեպ, բուլղարական Գաբրովո քաղաքը Գյումրու նման հումորի մայրաքաղաք է, որտեղ ամեն տարի հումորի փառատոն է անցկացվում։ Գաբրովցիները հաճախ հանդես են գալիս իբրեւ անեկդոտների կերպարներ (այսպես կոչված՝ գաբրովյան հումոր), որտեղ սովորաբար ներկայացվում են իբրեւ չափազանց ժլատ, ամեն ինչ տնտեսելու ձգտող մարդիկ։ Գաբրովոյում է իր տեսակի մեջ յուրօրինակ Հումորի ու սատիրայի տունը (բուլղար․՝ Дом на хумора и сатирата), որը պարբերաբար հումորային մրցույթներ է կազմակերպում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանում սպասվում է քամու ուժգնացում
հաջորդը
Ինչ վտանգավոր բակտերիաներ են թաքնված ձեռքի ժամացույցի գոտու տակ
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

    23:04 | 30.09.2023
  • Վրացիներն Աստծուն ավելի են վստահում

    20:21 | 30.09.2023
  • Արցախցիներին Ռուսաստան են կանչում

    19:49 | 30.09.2023
  • Կոռուպցիայի համաճարակ. TI Վրաստան

    19:12 | 30.09.2023
  • Ֆրանսիացի լրագրողը մեղադրում է Եվրոպային

    18:48 | 30.09.2023

ընտրանի

  • 1

    Ժիրայր Լիպարիտյանի կանխատեսումը | 1 սեպտեմբեր, 2020

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Սա բռնի տեղահանություն է, Արցախի հայաթափում․․․

  • 4

    85-ամյա կինը սկսել է նկարել եւ արդեն օգնում...

  • 5

    Մեր ընտանիքներն Արցախում սարսափելի վիճակում են

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա