• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանի քաղաքապետ կընտրեն նաեւ օտարերկրացիներն ու փախստականնե՞րը

aliq 19:19 | 06.09.2023
aliq 19:19 | 06.09.2023
election Armenia

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի նաեւ Երեւան համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված Հայաստանի քաղաքացիություն չունեցող 14 հազար 839 անձ, նրանց թվում՝ Ռուսաստանի Դաշնության 10 հազար 308 քաղաքացի:

Դրա մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը: Նա հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունենալիք Երեւան քաղաքի ավագանու հերթական ընտրություններին, բացի ՀՀ քաղաքացիներից, մասնակցելու իրավունք ունեն քվեարկության օրվա դրությամբ 18 տարին լրացած, Երեւան համայնքի բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրը առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք: «Այդ անձանց թիվը կազմում է 14 հազար 839, նրանց թվում՝ 1639 կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներ, 628 փախստականներ, 109 քաղաքացիություն չունեցող անձինք: ՌԴ քաղաքացիների թիվը կազմում է 10 հազար 308»,- հավելել է Դավթյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանի հետ 2000-ականների սկզբին ուժի մեջ մտած երկկողմ պայմանագրով Հայաստանում ՌԴ քաղաքացու հաշվառումը հավասարազոր է մշտական կացության կարգավիճակի: «Այսինքն՝ տասնյակ տարիներ ՌԴ այն քաղաքացիները, որոնք հաշվառվել են, որ զուգահեռաբար կացության կարգավիճակ ձեռք բերելու կարիք չլինի, եւ օրինական հիմունքներով ՀՀ-ում երկարաժամկետ բնակվելու հնարավորություն ունենան, եւս արտացոլված են այդ 10 հազար 308-ի մեջ»,- նշել է Դավթյանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Wildberries-ը լուծել է խնդիրը. ՀՀ-ում ապրանքը չի վաճառվի ցածր գնով
հաջորդը
Նույն դասարանում մնալու պրակտիկան կհանվի դպրոցներից
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 21 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ․ Բեգլարյան

    22:13 | 21.09.2023
  • ԼՂ-ի շուրջը ստեղծված իրավիճակը քննարկել է Մակրոնի հետ

    22:06 | 21.09.2023
  • Փաշինյանի եւ Հայաստանի հետ առնչություն չունեն. Էրդողան

    21:56 | 21.09.2023
  • Այ, գետինը մտնեք, գետինը

    21:39 | 21.09.2023
  • Ադրբեջանը պետք է վերահաստատի հավատարմությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը....

    20:27 | 21.09.2023

ընտրանի

  • 1

    Սմբատ Գոգյանն իր դասագրքի եւ Մաթեմյանների ընտանիքի մասին

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Մեսենջերները կտրուկ կփոփոխվեն

  • 4

    Կարպիս Փաշոյանի կանխատեսումը | 20 սեպտեմբեր, 2020

  • 5

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա