Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ 2022-ին Վրաստանի ավելի քան 100 հազար քաղաքացի տարագիր է դարձել: Դրա մասին հայտնել է խորհրդարանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Լեւան Բեժաշվիլին:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունից (Geostat) նշել են, որ 2012 թվականին տարագիր դարձած քաղաքացիների թիվը՝ 60 հազար 307, 2022-ի համեմատ գրեթե երկու անգամ պակաս է եղել։
Պաշտոնական տվյալներով՝ 2021-ին տարագիր է դարձել Վրաստանի 80 հազար 351, 2020 թվականին՝ 43 հազար 349, 2019 թվականին՝ 81 հազար 978, 2018 թվականին՝ 76 հազար 367 քաղաքացի: