• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանում ընդունված որոշումների համար Մոսկվային չպետք է մեղադրել. ՌԴ ԱԳՆ

aliq 10:10 | 13.09.2023
aliq 10:10 | 13.09.2023
ՌԴ արտաքին գործերի նախարարություն

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ եւ երբեք էլ չի լինի։ Եվ չպետք է ի դեմս Ռուսաստանի թշնամի փնտրել։ Դրա մասին  ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոսկվայի կոշտ արձագանքը Երեւանի վերջին կոպիտ հայտարարություններին պայմանավորված է նրանով, որ դրանք հիմնված են կեղծիքի կամ փաստերը խեղաթյուրելու փորձի վրա»,- ընդգծել է  Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ում նույնիսկ այնքան ուշադրություն չեն դարձնում տոնայնությանը եւ անձնական վիրավորանքներին, որքան հայտարարությունների հիմքում ընկած անճշտությանը, ինչի համար էլ ՀՀ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ։ Խոսնակը հավելել է, որ եթե արձագանքեն իրենց ուղղված ամենօրյա կոպիտ արտահայտություններին, կարելի է այլեւս չաշխատել, այլ միայն բողոքի նոտաներ գրել։ Երկրորդը` դա իրենց ոճը չէ` արձագանքել այդ կոպտությանը։ «Մենք վեր ենք կանգնում ամենօրյա այդ վիճաբանություններից՝ բացի այն իրավիճակներից, երբ խոսքը սկզբունքային նշանակություն ունեցող հասկացությունները կեղծելու մասին է»,-պարզաբանել է նա։

Զախարովան շեշտել է, որ ոչ թե Ռուսաստանն է ճանաչել Բաքվի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլ դա արել է Հայաստանի ղեկավարությունը։ Ըստ նրա՝ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի ինչպես վերաբերվել դրան։ «Սակայն չպետք է Երեւանում ընդունված որոշումների համար մեղադրել եւ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա»,- ընդգծել է նա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ հասկանում է` մեծ է մեղավորներ գտնելու գայթակղությունը, երբ որեւէ բան չի հաջողվում կամ ուզածի պես չի ընթանում, բայց ոչ կոնկրետ այս դեպքում։ Քանի որ դա կարող է հանգեցնել Հայաստանի համար վտանգավոր աղետալի հետեւանքների։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հ1-ն ընտրական օրենսգիրքն է խախտում
հաջորդը
Նախընտրական կաշառք Սրբխեչի առիթո՞վ
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ալիեւը կընդունի դիտորդական առաքելությանը. ԱՄՆ Պետդեպ

    23:38 | 26.09.2023
  • 105 քաղաքացիների ճակատագիրն անհայտ է. Արցախի ՄԻՊ

    22:58 | 26.09.2023
  • Հետագա ռազմական գործողություններ չեն լինի. Ալիեւը՝ Բլինքենին

    22:04 | 26.09.2023
  • Արցախից 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան. Անահիտ Ավանեսյան

    21:56 | 26.09.2023
  • Ադրբեջանն ուզում է բանտարկել Քոչարյանին, Սարգսյանին, Հարությունյանին…

    21:40 | 26.09.2023

ընտրանի

  • 1

    Ժիրայր Լիպարիտյանի կանխատեսումը | 1 սեպտեմբեր, 2020

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Մեր ընտանիքներն Արցախում սարսափելի վիճակում են

  • 4

    377 տեղահանված քաղաքացի հասան Հայաստան․ ՀՀ կառավարություն

  • 5

    ՀՀ-ում հաստատվել ցանկացող արցախցիներին կտեղափոխեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա