• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պատրաստ ենք երաշխավորելու Ղարաբաղի հայերի իրավունքները․ Բայրամով

aliq 16:59 | 13.09.2023
aliq 16:59 | 13.09.2023
Jeyhun Bayramov

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, սեպտեմբերի 13-ին ելույթ ունենալով Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավորվել է քաղաքական, իրավական, սոցիալական եւ տնտեսական հարաբերությունների շրջանակում Ղարաբաղի տարածաշրջանում ապրող էթնիկ հայերին որպես իրավահավասար քաղաքացիների վերաինտեգրել։ Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության` նա վստահեցրել է, որ Բաքուն երաշխավորում է Ղարաբաղի հայերի բոլոր համապատասխան իրավունքների եւ ազատությունների պահպանումը, որոնք նախատեսված են Ադրբեջանի Սահմանադրությամբ։ Բայրամովը նշել է, որ Հայաստանը փորձում է «խուսափել կարգավորման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարումից»։

Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է Հայաստանին միջազգային ասպարեզում պատասխանատվության ենթարկելու մասին։ Նրա պնդմամբ՝ 1987-1991 թվականներին Հայաստանը բռնի ուժով վտարել է ավելի քան երկու հարյուր հազար ադրբեջանցիների իրենց տներից՝ դա որակելով միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ ՄԱԿ-ի այլ փաստաթղթերի օգնությամբ հաշվի կառնվեն իրենց տներից վտարված ադրբեջանցիների իրավունքները։ Նա նշել է, որ Հայաստանը, անտեսելով Ադրբեջանի կոչերը, չի բացահայտում Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների գտնվելու վայրի մասին տեղեկությունը։ Նա խոսել է 1990-ականների սկզբին պատերազմի ժամանակ Ադրբեջանի իբր անհետացած մոտ 4000 քաղաքացիների ճակատագրից։

Ադրբեջանի Գուբադլի եւ Զանգիլան քաղաքներում սեպտեմբերի 11-ին մարդկային մնացորդներ են հայտնաբերվել։ Ադրբեջանի զինվորական դատախազությունից  հայտնել են, որ աճյունները, ենթադրաբար, պատկանում են Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածներին։ Գերատեսչությունը հաստատել է, որ աճյունները արտաշիրիմվել են Գուբադլիի շրջանի Մելիքախմեդլի գյուղում եւ Զանգիլանի շրջանի Վեժնելի գյուղում։

Բայրամովը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարել է, թե Հայաստանը հետեւողականորեն անտեսել է հումանիտար իրավունքով եւ մարդու իրավունքների ներքո ստանձնած պարտավորությունները կատարելու եւ այդ անհայտ կորածների գտնվելու մասին տեղեկությունները հրապարակելու Բաքվի կոչերը։ Նա նշել է, որ թեեւ երկրների միջեւ հակամարտությունն ավարտվել է, եւ այսօր առկա է կայուն խաղաղության հաստատման հեռանկար, մարդու իրավունքներին առնչվող դեռեւս  լուրջ խնդիրներ կան հետկոնֆլիկտային շրջանում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցը Եվրոպայում անսպասելի է
հաջորդը
Խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակներ սահմանված չեն
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ԼՂ-ից 78 հազար 354 անձ է տեղափոխվել Հայաստան

    23:32 | 28.09.2023
  • Գնում ենք ավագանու նոր ընտրությունների. Մարության

    23:08 | 28.09.2023
  • Հայաստան կտեղափոխվեն ավտոբուսներով

    21:36 | 28.09.2023
  • Անկարան կշարունակի աջակցել խաղաղության ջանքերին. Թուրքիայի ԱԱԾ

    21:25 | 28.09.2023
  • Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձե՞ւ կընդունի

    20:58 | 28.09.2023

ընտրանի

  • 1

    Ժիրայր Լիպարիտյանի կանխատեսումը | 1 սեպտեմբեր, 2020

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Սա բռնի տեղահանություն է, Արցախի հայաթափում․․․

  • 4

    Մեր ընտանիքներն Արցախում սարսափելի վիճակում են

  • 5

    377 տեղահանված քաղաքացի հասան Հայաստան․ ՀՀ կառավարություն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա