• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանի նկատմամբ պատժամիջոցները կպահպանեն

aliq 16:50 | 15.09.2023
aliq 16:50 | 15.09.2023
IAEA office Vienna

Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան մտադիր են պահպանել Իրանի նկատմամբ պատժամիջոցները:  Դրանք առնչվում են բալիստիկ հրթիռների եւ միջուկային զենքի տարածմանը։ Իրանն այս որոշումն անվանել է «անօրինական եւ սադրիչ»։ Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ պաշտոնական Փարիզը, Բեռլինը եւ Լոնդոնը հայտարարել են, որ 2023-ի հոկտեմբերի 18-ից հետո, երբ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» կմտնի անցումային փուլ, մտադիր չեն չեղարկել Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։ Պատժամիջոցների կիրառումից չհրաժարվելու որոշումն առնչվում է այն հանգամանքին, որ Ռուսաստանն Ուկրաինայում, ենթադրաբար, իրանական ԱԹՍ-ներ է կիրառում։ Միաժամանակ լուրջ մտահոգություն կա, որ Իրանը կարող է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարել։ Բացի դրանից՝ եվրոպական երեք երկրները ձգտում են պայմանավորվածությունները խախտած Իրանին զրկել միջուկային գործարքի առավելություններից օգտվելու հնարավորությունից։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական երեք առաջատար լրատվամիջոցների՝ Fars եւ Tasnim լրատվական գործակալությունների, ինչպես նաեւ Press TV հեռուստաալիքի դեմ: Պատժամիջոցներ են կիրառվել նաեւ Yaftar Pazhohan Pishtaz Rayanesh ընկերության եւ 25 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի, Կանադայի եւ Ավստրալիայի հետ համատեղ սեպտեմբերի 15-ին պատժամիջոցներ է սահմանել Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի, նրա տեղակալ Մոհամմադ Հաշեմիի, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի, ինչպես նաեւ Իրանի ոստիկանության ներկայացուցիչ Սաիդ Մոնթազեր օլ Մահդիի դեմ՝ կապելով դա երկրում կանանց հիջաբ կրելու հարկադրանքի հետ: Լոնդոնը պատժամիջոցների սահմանումը կապում է Իրանում բարքերի ոստիկանության կողմից ձերբակալությունից հետո մահացած Մահսա Ամինիի մահվան տարելիցի հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան պատրաստ է բանակցելու Երեւանի եւ Բաքվի հետ
հաջորդը
Իրական պատմություններ խոսող նկարներում
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ԼՂ-ից 78 հազար 354 անձ է տեղափոխվել Հայաստան

    23:32 | 28.09.2023
  • Գնում ենք ավագանու նոր ընտրությունների. Մարության

    23:08 | 28.09.2023
  • Հայաստան կտեղափոխվեն ավտոբուսներով

    21:36 | 28.09.2023
  • Անկարան կշարունակի աջակցել խաղաղության ջանքերին. Թուրքիայի ԱԱԾ

    21:25 | 28.09.2023
  • Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձե՞ւ կընդունի

    20:58 | 28.09.2023

ընտրանի

  • 1

    Ժիրայր Լիպարիտյանի կանխատեսումը | 1 սեպտեմբեր, 2020

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Սա բռնի տեղահանություն է, Արցախի հայաթափում․․․

  • 4

    Մեր ընտանիքներն Արցախում սարսափելի վիճակում են

  • 5

    377 տեղահանված քաղաքացի հասան Հայաստան․ ՀՀ կառավարություն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա