• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԻԵԴ-ը Հելեն Դադայանի դին վերադարձնելու հարցն անհապաղ չի քննի

aliq 19:27 | 15.09.2023
aliq 19:27 | 15.09.2023
Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Գյումրի-Երեւան ճանապարհին ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին Արցախ վերադարձնելու հարցն անհապաղ քննելու դիմումը։

Հելեն Դադայանի հարազատներն անհապաղ միջոցի խնդրագրով դիմել էին ՄԻԵԴ, որպեսզի հնարավոր լիներ աղջկա դին տեղափոխել Արցախ։ Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը, «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է, որ ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը, քույր-եղբայրներն Արցախում են ու շատ վատ վիճակում։ Նա հավելել է, որ Հելենի աճյունը պետական հոգածության տակ չէ, այսինքն՝ աճյունն Արցախ վերադարձնելու ուղղությամբ բանակցություններ չկան։

«Արդեն մոտ մեկ ամիս Գորիսի դիահերձարանում է։ Հայաստանում Հելենը ոչ մի այլ հարազատ չունի, միայն ես եմ և իրավասու չեմ որևէ որոշում կայացնելու»։ Հարցին, թե հնարավոր համարում է, որ ընտանիքի անդամներին տեղափոխեն Հայաստան, որպեսզի այստեղ մասնակցեն աղջկա հուղարկավորությանը, Սաֆարյանը պատասխանել է, որ նման  տարբերակն իրենց համար անընդունելի է։ «Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ եթե նրանք գան Հայաստան, հետո կկարողանան վերադառնալ Արցախ։ Միաժամանակ, եթե հիմա այստեղ հուղարկավորենք, հետագայում արտաշիրիմելու հետ կապված խնդիրներ են առաջանալու, իսկ ծնողների համար դա էլ անընդունելի է։ Հիմա հարազատներն էլ չգիտեն՝ ինչ են անելու»,- նշել է Հելենի մորեղբայրը։

Ըստ Հելեն Դադայանի ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի՝ դատարանը որոշել է, որ կորուստն անդառնալի է, մահ է արձանագրվել, այդ պատճառով էլ հարցը կքննարկեն հիմնական գանգատի շրջանակում և ոչ թե անհապաղ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բացառիկ սիմպոզիում Թումոյի հրավերով
հաջորդը
Փաշինյանը Ռուսաստանին հրավիրում է Հայաստան
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ընտրություն երկու վատթարագույնի միջեւ

    11:13 | 02.10.2023
  • Դիլիջանի թունելը գիշերը կփակվի

    10:40 | 02.10.2023
  • Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Վագիֆ Խաչատրյանին

    10:30 | 02.10.2023
  • Սամվել Շահրամանյանը դեռ կմնա Ստեփանակերտում

    10:02 | 02.10.2023
  • Ռուսներն ուղեկցում են Արցախից տեղահանվածների վերջին խմբին

    09:51 | 02.10.2023

ընտրանի

  • 1

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

  • 2

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 3

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 4

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

  • 5

    Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա