Ղազախստանի առեւտրի փոխնախարար Կայրաթ Տորեբաեւը հոկտեմբերի 19-ին Սենատում հայտարարել է, որ իր երկիրը Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով սահմանափակել է 106 տեսակի ապրանքների արտահանումը Ռուսաստան:
Փոխնախարարը նշել է, որ դրանք անօդաչու թռչող սարքերի պահեստամասեր են, հատուկ էլեկտրոնիկա, չիպեր, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։
Տորեբաեւը հավելել է, որ այդ բոլոր ապրանքները, որոնք Աստանան մինչ օրս արտահանում էր ՌԴ, Ղազախստանում չեն արտադրվում, այլ միայն ներմուծվում են: