• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԼՂ-ին չհատկացվող գումարներ եւ ոստիկանության կարողությունների ընդլայնում

aliq 16:02 | 30.10.2023
aliq 16:02 | 30.10.2023
ՀՀ ոստիկանություն

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԱԺ-ում ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը, հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղին մինչ այժմ որպես միջպետական վարկ հատկացվող գումարները Հայաստանի Կառավարությունը հաջորդ տարի կուղղի տարբեր ծրագրերի իրագործմանը։

Ըստ նախարարի՝ բյուջեի նախագիծը ներկայացվել է սեպտեմբերի վերջին, երբ տեղի էր ունենում Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը, եւ ներկայացված սցենարում չկա միջոցառումների եւ ծրագրերի ամբողջական շրջանակը, որը Կառավարությունը մտադիր է իրագործել հաջորդ տարի:

Ուշագրավ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ «ոստիկանության, ԱԱԾ-ի կարողությունների մեծացումը Կառավարության ուշադրության կենտրոնում է»։ Նա շեշտել է, որ եթե ներքին անվտանգության ապահովման համար 2018-ին ծրագրված հատկացումը եղել է 63,3 միլիարդ դրամ, ապա 2024 թվականի համար նախատեսված է 148 միլիարդ դրամ:

Ի դեպ,  ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն իր հերթին ԱԺ-ում հայտարարել է, որ 2024-ին նախատեսվում է ապառազմականացնել ոստիկանության զորքերը եւ վերածել ոստիկանության գվարդիայի։ Ըստ նրա՝ այդ ստորաբաժանմանը կվերապահվեն հասարակական կարգի եւ անվտանգության պահպանման, պետական շենքերի եւ կարեւորագույն օբյեկտների պահպանության, ինչպես նաեւ ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման եւ այլ գործառույթներ։

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար հատկացրել է շուրջ 54 միլիարդ դրամ, որից այս պահի դրությամբ ծախսվել է 16 միլիարդ դրամը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան ՀԱՄԱՍ-ին եւ «Հեզբոլլահ»-ին ահաբեկչակա՞ն կհռչակի
հաջորդը
Դատախազությունն արդարացրել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

լրահոս

  • Հայաստանն ու ԱՄԷ-ն կիբեռանվտանգության ոլորտում կհամագործակցեն

    17:29 | 02.12.2023
  • Մանսուր Աբբասը կոչ է արել զենքը վայր դնել...

    16:12 | 02.12.2023
  • Հասանովի տեղակալն այցելել է ՀՀ-ին սահմանակից զորամասեր

    15:34 | 02.12.2023
  • Պապիկյանը բանակի ռեսուրսներով ճնշում է ՏԻՄ-երին. Լեւոն Զուրաբյան

    14:08 | 02.12.2023
  • Խելացի մահճակալ՝ «հակախռմփոցի» գործառույթով

    12:00 | 02.12.2023

ընտրանի

  • 1

    «Սեւ ուրբաթ»․ իրական զեղչե՞ր, թե՞ խաբեություն

  • 2

    Բոնապարտը, Հիտլերն ու Ստալինը նույն ափսեում

  • 3

    Հայաստանում իշխանությունը սպառվել է

  • 4

    Դասագիրք, որում բացակայում է պատմության ժամանակը

  • 5

    Մի շինություն կլինի, բայց տուն կդառնա՞

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա