• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Հըզբոլլահը» կբազմապատկի Իսրայելի վրա հարձակումները

aliq 19:34 | 03.11.2023
aliq 19:34 | 03.11.2023
«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան պատերազմի սկզբից ի վեր իր առաջին ելույթում Իսրայելին նախազգուշացրել է Լիբանանում ահաբեկչական կազմակերպությանը կանխարգելիչ հարված չհասցնել: Ըստ նրա՝ Եմենի ճնշված ժողովուրդն իր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերն արձակել է իսրայելական ռազմաբազաների ուղղությամբ, եւ նա կշարունակի դա անել: Իր հերթին նա խոստացել է, որ «Հըզբոլլահ»-ը կբազմապատկի Իսրայելի վրա հարձակումները:

Լիբանանյան արմատական ​​խմբավորման ղեկավարը գովաբանել է ՀԱՄԱՍ-ին եւ Գազայի պատերազմի համար մեղադրել ԱՄՆ-ին՝ Իսրայելին անվանելով «մահապատժի սովորական գործիք»: Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պաշտպանության բանակի պատերազմը նա անվանել է Իսրայելի ամենամեծ սխալներից մեկը, որը հետապնդում է «անհասանելի նպատակներ»։

«Մի ամբողջ ամիս Իսրայելն այդպես էլ չկարողացավ պարծենալ ոչ մի ռազմական հաջողությամբ: Այս փառահեղ զանգվածային գործողությունը երկրաշարժ է առաջացրել անվտանգության, ռազմական գործերի, քաղաքականության, դիվանագիտության եւ նույնիսկ հոգեբանական առումով»,- ասել է Հասան Նասրալլան: Նրա համոզմամբ՝ Իսրայելի գործողությունը ռազմավարական խոր հետեւանքներ է ունենալու:

«Հեզբոլլահը» սկսել է մարտերը հոկտեմբերի 8-ին՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակումից մեկ օր անց: Նասրալլան Լիբանանի սահմանի երկայնքով իսրայելական ուժերի հետ ամենօրյա փոխհրաձգություններն անվանել է «աննախադեպ 1948 թվականից ի վեր»: Նա նաեւ չի բացառել Մերձավոր Արեւելքում ավելի լայն հակամարտությունների հավանականությունը։

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարն ասել է, որ Գազայում ապրելու պայմանները աներեւակայելի դժվար են եղել վերջին տարիներին, «հատկապես այս ծայրահեղական, հիմար եւ վայրենի կառավարության օրոք»:

 

 

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սամվել Բաբայանը «թափոն» է, երբ մարդկանց բռնաճնշում էին, նա առաջինը լքեց Արցախը
հաջորդը
Սնուփ Դոգը հայոց դարդերի դարման
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

լրահոս

  • Դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ....

    18:51 | 29.11.2023
  • ԼՂ-ում մնացել է մոտ 20 տարեց ու հաշմանդամություն...

    18:09 | 29.11.2023
  • Գյումրիում ապրող արցախցիներին երաժշտական գործիքներ են նվիրել

    17:54 | 29.11.2023
  • Ադրբեջանագետը կոչ է անում համախմբվել ու աղետի դեմն...

    16:53 | 29.11.2023
  • Թուրքիայում քննարկվել է խաղաղության գործընթացը. Տոյվո Կլաար

    16:01 | 29.11.2023

ընտրանի

  • 1

    «Սեւ ուրբաթ»․ իրական զեղչե՞ր, թե՞ խաբեություն

  • 2

    Ակադեմիա՝ տնակում

  • 3

    Օձունում, ինչպես տանը՝ Շուշիում

  • 4

    Հայաստանում իշխանությունը սպառվել է

  • 5

    Բոնապարտը, Հիտլերն ու Ստալինը նույն ափսեում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա