Ըստ Ճապոնիայի եւ Մեծ Բրիտանիայի 2023-ի հունվարին կնքված երկկողմ համաձայնագրի՝ երկու երկրների ցամաքային ուժերը համատեղ զորավարժանքներ են սկսել Ճապոնիայի Հոնսյու կղզու Գումմայի պրեֆեկտուրայի զորավարժարանում։ Վարժանքները կանցկացվեն մինչեւ նոյեմբերի 26-ը, երկու կողմից մասնակցում են 600 զինծառայողներ։
Լոնդոնը մտադիր է ակտիվացնել իր ռազմական ներկայությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։