Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) 2024 թվականի համար ծրագրել է յոթ համատեղ զորավարժություն:
Դրանք կանցկացվեն Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի տարածքներում:
Զորավարժությունների անցկացման մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ տասնվեցերորդ լիագումար նիստի ժամանակ: