• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը Պակիստանի հարվածն անվանել է «անհամաչափ» եւ «անընդունելի»

aliq 10:37 | 19.01.2024
aliq 10:37 | 19.01.2024
Iran

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 18-ին սահմանամերձ Սիստան եւ Բելուջիստան նահանգի վրա Պակիստանի հարձակումն անվանել է «անհամաչափ» եւ «անընդունելի»: Գերատեսչությունը երկու երկրների հարաբերությունները համարում է բարիդրացիական եւ կոչ է անում պակիստանցիներին չխախտել Իրանի տարածքային ամբողջականությունը:

«Մենք ժողովրդի անվտանգությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը համարում ենք մեր կարմիր գիծը եւ վճռականորեն ակնկալում ենք, որ Պակիստանի կառավարությունը հավատարիմ կմնա իր պարտավորություններին` կանխելու իր երկրում բազաների եւ զինված ահաբեկչական խմբավորումների ստեղծումը»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ Սիստան եւ Բելուջիստան նահանգում գտնվող Մարգ Բար Սարմաճար բանակային կորպուսի սահմանային ճամբարի ուժերը հետեւում են, որ տարբեր ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ Իրանի տարածք չթափանցեն։ Ուստի գերատեսչությունը դատապարտում է իր տարածքի վրա հարձակումը, որի հետեւանքով զոհվել են վեց երեխա, երկու կին եւ մեկ պաղեստինցի։

Իսլամաբադն ի պատասխան վստահեցրել է, որ լիովին հարգում է Իրանի ինքնիշխանությունը, նրա ժողովուրդն այն համարում է «եղբայրական», սակայն Պակիստանի անվտանգության շահերը «չեն կարող վտանգվել»։

Պակիստանի ԱԳՆ-ն հունվարի 18-ին Իրանի սահմանամերձ նահանգում թիրախների հարվածը բացատրել էր նրանով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում տարածքն ​​օգտագործել են պակիստանյան ահաբեկչական կազմակերպությունները, ինչի կապակցությամբ Իսլամաբադը բազմիցս մտահոգություն է հայտնել Թեհրանին եւ նրան տրամադրել «բազմաթիվ դոսյեներ՝ կոնկրետ ապացույցներով»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան ​​«Փառք Ուկրաինային» արտահայտությունը նացիստական է ճանաչել
հաջորդը
Օրակարգում ՀՀ-ից ՌԴ ռազմակայանի դուրսբերման հարց չկա. ՌԴ դեսպան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն