Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցի համար պահանջել է 1 միլիոն դոլար: Այս մասին Blaze պարբերականին ասել է հենց Թակեր Կարլսոնը:
Այդ հարցազրույցում ամերիկացի լրագրողը պետք է հասկանար ՄԲ նախկին վարչապետի այժմյան դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության մասին:
«Բորիս Ջոնսոնն ինձ անվանեց «Կրեմլի հրետանի» կամ այդ ոգով մի բան: Հենց այդ պատճառով էլ ես նրան հարցազրույցի հարցում ուղարկեցի: Ի վերջո նրա խորհրդականներից մեկը վերադարձավ եւ ասաց. «Նա ձեզ հետ կխոսի, բայց այն ձեզ վրա կնստի 1 միլիոն դոլար: Նա փողն ուզում է ամերիկյան դոլարով կամ բիթքոինով»: Այս ամենը տեղի է ունեցել ընդամենը մեկ-երկու օր առաջ»,-Blaze-ին պատմել է Կարլսոնը: