• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 20-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 20:00 | 20.02.2024
Մհեր Արշակյան 20:00 | 20.02.2024

2013-ի փետրվարի 20-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել ընտրությունները կեղծելուց բողոքող ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց դրանից ընտրությունների արդյունքները չեն փոխվելու: «Ինքը արդեն իսկ ուրախ է, որ ընտրություններում գրավել է երկրորդ տեղը ու դրանից էլ ընկել է էյֆորիայի մեջ»,- ասում է պարոն Շարմազանովը:

2014հանրահավաքՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատում է, որ իշխանությունների քարոզած պարտադիր կուտակայինի դեմ ժողովրդական բողոքը զայրացրել է Սերժ Սարգսյանին: «Կեսար, եթե դու բարկանում ես, ուրեմն ճիշտ չես»,- ԱԺ-ում ասումէ Արմեն Ռուստամյանը:

2015ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը միակ ՀՀԿ-ականն է Հայաստանում, որը բարձրաձայն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի ձեռամբ Ծառուկյանի չեզոքացումից ժողովուրդը հուսահատված է: «Մարդկանց սպասումները չարդարացան, սպասում էին որոշակի պայքարի, որը չեղավ»,- պարզաբանում է Սերժ Սարգսյանի կողմնակիցը:

2016Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը բոլոր արցախցիներին շնորհավորում է փետրվարի 20-ի՝ Արցախի վերածննդի օրվա առթիվ: Սահակյանը արձանագրում է, որ հողը պաշտպանող պապերի փոխարեն եկել է նոր սերունդ, որն իր պապերից հետ չի մնալու: «Այդպես եղել է եւ այդպես կլինի այսուհետ»,- գրում է Բակո սահակյանը:

2017տուրիզմՎարչապետ Կարեն Կարապետյանն իր մոտ է հրավիրում Ներգնա տուրօպերատորների եւ զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների եւ ասում՝ գնացեք ու մտածեք, թե ինչպես ճանաչելի դարձնել Հայաստանը. «Անպայման CNN-ն ա պե՞տք, էս սոցիալական ցանցերը, այլ մեթոդներ չկա՞ն, որ մի քիչ խելոք գտնվենք, ոտքերս էլ, լոնքերս էլ քցենք ըստ փողի»:

2018Ղարաբաղյան շարժման 30–ամյակԸնդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զարմացած է, թե ինչպե՞ս է, որ ԼՂՀ-ում Ղարաբաղյան շարժման 30–ամյակը շուքով նշում են, իսկ Հայաստանում նույնը տեղի չի ունենում: «Սերժ Սարգսյանը իր իշխանավարման ողջ ընթացքում, իր պահվածքով Ղարաբաղյան շարժման իդեալներից հեռացման ամենապատկերավոր սիմվոլն է»,-Ազատության հրապարակում հայտարարում է Փաշինյանը:

2019ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա ՀՀ օրհներգի նոր տեքստի մրցույթ: «Որեւիցե մեկին չի անհանգստացնում, որ երգի մեջ գրված եռագույնը դա իտալական եռագույնն է, որ օրհներգի մեջ փոփոխութուն ենք արել «թշվառ անտերը», որպեսզի այն հնչի ավելի լավ: Երաժշտական առումով Հայաստանի հետ կապ չունեցող երաժշտութուն է, վերցրված է Գլազունովի բալետից»,- գործող օրհներգի մասին ասում է ԱԺ փոխնախագահը:

2020Դավիթ ՏոնոյանՀայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հիացմունքի խոսքեր է ասում Ռուսաստանի մասին. «Ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում կարեւորագույն զսպիչ գործոն է, որը խոչընդոտում է տարածաշրջանում ռազմական գործողությունների վերականգնմանը եւ նպաստում է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության պահպանմանը»:

2021Վազգեն ՄանուկյանՎարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումն» հայտարարում է պայքարի նոր սկզբի մասին: «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»,-հայտարարում է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

2022Ռոբերտ Քոչարյան, Գարեգին ԲՀայ Առաքելական եկեղեցին համաձայն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 3 օր առաջ արված այն առաջարկին, որ «հաշվի առնելով մեր հասարակության բեւեռացվածությունը, կլինի այն, որ պետք է առաջադրվի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը»: Եկեղեցին հայտարարում է. «Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման»:

2023Լեռնային Ղարաբաղը շատ կոշտ է պատասխանում Ադրբեջանի նախագահի Մյունխենում արված հայտարարությանը, ըստ որի ինքը պատրաստ է երկխոսել Ղարաբաղի իշխանությունների հետ, եթե «Ռուսաստանի քաղաքացի, քրեական օլիգարխ Վարդանյանը հեռանա մեր տարածքից»: «Ղարաբաղում Ռուբեն Վարդանյանի գտնվելը Արցախի ներքին գործն է»,- հայտարարում են Ղարաբաղի իշխանությունները:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հենրիկ Մեյնանդեր. Ֆինլանդիայի պատմություն, երջանկության քաղաքական գինը
հաջորդը
Բորիս Ջոնսոնը հարցազրույցի համար Թակեր Կարլսոնից ուզել է 1 մլն դոլար

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն