• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 22-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:30 | 22.02.2024
Մհեր Արշակյան 19:30 | 22.02.2024

2013 թվականի փետրվարի 22-ին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այնքան շատ կուզեր, որ Արթուր Բաղդասարյանից բացի եւս մի ընդդիմադիր էլ համագործակցեր Սերժ Սարգսյանի հետ: Նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ինչքան խաղաղ լինի մեր ներքին քաղաքական դաշտը, ինչքան կայուն լինի, այնքան մենք կկարողանանք մեր կարեւորագույն խնդիրները լուծել: Ի՜նչ դավաճանության մասին կարող է խոսք լինել»,-ասում է ՕԵԿ-ական պատգամավորը:

2014Գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը համոզված է, որ Արեւմուտքը մեզ կարող է օգնել Սերժ Սարգսյանից ազատվելու համար, ինչպես օգնեց Ուկրաինային, երբ հայտարարեց, որ կսառեցնի այն իշխանավորների հաշիվները, որոնք կխանգարեն ժողովրդի պայքարին: «Հիմա եթե այդ նույն բանը Արեւմուտքը հայտարարի Հայաստանի վերաբերյալ, ապա Սերժ Սարգսյանը մեկ օր իսկ չի կարող մնալ իշխանության ղեկին եւ տեղի կունենա անարյուն բուրժուադեմոկրատական հեղափոխություն»,- ասում է արձակագիրը:

2015 Արթուր ԱբրահամԲեռլինում հայ բռնցքամարտիկ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաղթում է նույն վարկածի չեմպիոնի հավակնորդ Փոլ Սմիթին եւ իր հաղթանակը նվիրում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին: «Որպեսզի ամբողջ աշխարհը լսի, ճանաչի, իմանա, որ հայերին կոտորել են, սպանել ու չարչարել են մեր երեխաներին, քույրերին ու եղբայրներին»,- հենց ռինգում հայտարարում է չեմպիոնը:

2016ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը նորմալ է համարում, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարություն է կազմում, հաշվի առնելով ՀՅԴ-ի ազդեցությունը սփյուռքի վրա. «Է, հա, նորմալ է, իհարկե»։

2017 Վլադիմիր ԳասպարյանՈստիկանությունը պատրաստվում է խորհրդարանի հերթական ընտրություններին: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի ոստիկաններին զգուշացնում է, որ կլինեն մարդիկ, որոնք կպնդեն, որ իրենց ընտրակաշառք են առաջարկում: «Ընտրակաշառքները դժվար ապացուցվող երեւույթ ա»,- հիշեցնում է ոստիկանապետը:

2018ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, բայց ԲՀԿ-ն կարծես թե չի պատրաստվում իր քվեն խորհրդարանում տալ պարոն Զեյնալյանին: «Շատ հարգում ենք Արտակ Զեյնալյանին, սակայն քանի որ մեր՝ ընդդիմության ձայները քիչ են, հետեւաբար դա ավելի շատ կարող է ունենալ ֆորմալ բնույթ ու չենք քննարկել»,- ասում է ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

2019Արթուր ՎանեցյանԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը մեղադրվում է հարկերից խուսափելու եւ փողերի լվացման հոդվածներով: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայն չէ, որ նոր իշխանությունն ընկել է Քոչարյանի ընտանիքի հետեւից. «Ռոբերտ Քոչարյանը ունեցել է իր գործունեության ընթացքում շատ նաեւ դրական գործեր, ներդրում ունեցել է: Եվ ես, որպես սպա, որպես ազգային անվտանգության ծառայող, որ ծառայել է այդ տարիներին, ես չեմ կարող որեւէ անձնական կամ ինչ-որ այլ-այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ»:

2020Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատացնում է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Արցախը ժողովրդավարական երկիր է. «Ինչը եւս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը եւ Ադրբեջանը երբեւէ որեւէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում»:

2021ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը համոզված է, որ Հայաստանում «այս չարիքի (Նիկոլ Փաշինյանի) հեռացման մեծ պահանջարկ կա»: Եվ որպեսզի առաջիկա օրերին ընդդիմադիր շարժումը հասնի իր նպատակին, պետք է անել մեկ բան. «Ամբողջ Հայաստանը պարալիզացնելու ենք»:

2022Կաշառք ստանալու համար մեղադրվող երկրորդ նախագահը դատարանին տեղյակ է պահում, որ իր համար հասկանալի չէ, թե ինչի մեջ են իրեն մեղադրում: «Երբ քննիչին ասացի՝ «այս կամ այս կետն ի՞նչ է նշանակում, այս բառը, այս նախադասությունը, այս լիազորությունների շրջանակը», քննիչն ասաց, որ ինքը պարտավորություն չունի ինձ պարզաբանելու։ Ասաց՝ «եթե համաձայն չեք, ուղղակի գրեք, որ համաձայն չեք, վերջ»»,- դատարանում հիշում է երկրորդ նախագահը:

2023ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունում է, որ Ադրբեջանի հետ բանակցվել է Լաչինի եւ «Զանգեզուրի միջանցքը» հավասար կարգավիճակով շահագործելու գաղափարը, բայց Հայաստանի համար դա ընդունելի չէ: «Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից. ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, եւ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում կրկին, այսպես, ուժի գործադրման արդյունքում եւ նոր ուժի գործադրման սպառնալիքով մեզ համար ակնհայտորեն ընդունելի չի»,- ասում է Արարատ Միրզոյանը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արծվաշենցիները կարոտում են հայրենի գյուղը, բայց չեն շտապում
հաջորդը
Հայաստանը ըստ էության սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն