• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստանում հնարավոր է անցկացվի նոր զանգվածային զորակոչ․ Вёрстка

aliq 17:26 | 22.03.2024
aliq 17:26 | 22.03.2024
Russia army

Ռուսաստանի իշխանությունները ծրագրում են սկսել նոր զանգվածային զորահավաք՝ Ուկրաինայի դեմ կռվող խմբավորումն ուժեղացնելու եւ Խարկովի հնարավոր շրջափակման համար։ Այս մասին «Вёрстка» կայքին հայտնել են նախագահի աշխատակազմին ու պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած չորս աղբյուրներ։ Նրանց խոսքով՝ հնարավոր մոբիլիզացիայի շրջանակներում կարող է զորակոչվել 300 հազար մարդ։

Լրատվականի զրուցակիցները նշել են, որ պահեստազորայիններին կարող են զորակոչել հարկադրաբար, ժամկետային զինծառայողներին ստիպել պայմանագիր կնքել եւ ուղարկել Ուկրաինայում ընթացող պատերազմին, ինչպես նաեւ մոբիլիզացնել ռեզերվում գտնվողներին։

Մոսկվայի մի քանի զինկոմիսարիատներ եւ պետական ​​կառույցներ «Вёрстка»-ին հաստատել են, որ զբաղված են զորակոչային հարցերով, իսկ ՊՆ-ի աղբյուրները պատմել են պատրաստվող պահեստազորայինների նոր հավաքների մասին, որի արդյունքում նրանցից որշներին կարող են մոբիլիզացնել կամ ստիպել պայմանագիր կնքել պատերազմին մասնակցելու համար։

Հարկադրաբար պայմանագիր կնքելու գաղափարը, ըստ «Вёрстка»-ի զրուցակիցների, պայմանավորված է նրանով, որ պատերազմին մասնակցելու ցանկություն ունեցողների թիվը կտրուկ նվազել է։

Լրատվականը ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ իր զրուցակիցները զորքերի հավաքագրման նախապատրաստությունն անվանում են «մոբիլիզացիա 2.0»։

Նախագահի աշխատակազմի աղբյուրներից մեկը, պատասխանելով Խարկովի հնարավոր շրջափակման մասին հարցին, նշել է, որ քաղաքը «երկրորդ Մարիուպոլի» վերածելու պլաններ չկան։

Ըստ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանը ստեղծում է 100 հազար զինվորականներից բաղկացած զորքերի նոր խումբ։ Հավանաբար ռուսական բանակը կփորձի հարձակվել ուղղություններից մեկով, ասել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանի տարածքների մի մասը «Կիեւի ռեժիմի օկուպացիայի տակ է»․ Պեսկով
հաջորդը
Թուրքիայում Աստծուն հիշատակելու իրավունք չունեն․ Իսրայելի ԱԳ նախարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն