• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Էրդողանը հանդիպել է ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի հետ

aliq 18:24 | 02.05.2024
aliq 18:24 | 02.05.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել է ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի հետ։ Հանդիպման օրակարգի հիմնական հարցերն են գործող սահմանադրությունը, որն ընդունվել էր 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո, նոր սահմանադրությամբ փոխարինելը, Գազայի ճգնաժամը եւ տնտեսական իրավիճակը, հաղորդում է NTV հեռուստաալիքը։

Օզելը գլխավորում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (CHP), որը հաղթել է մարտի 31-ին կայացած մունիցիպալ ընտրություններում։

Թուրքիայի նախագահը բազմիցս է խոսել 1982 թվականից գործող սահմանադրությունը նորով փոխարինելու անհրաժեշտության մասին։ Նա արդեն երկու անգամ համաժողովրդական հաստատման է ներկայացրել սահմանադրության փոփոխությունների հետ կապված հարցերը։ 2017 թվականի հանրաքվեից հետո Թուրքիայում խորհրդարանական կառավարման ձեւը փոխարինվեց նախագահականով, սակայն նոր սահմանադրություն չընդունվեց՝ հաշվի առնելով այս փոփոխությունները։ Ընդդիմությունը դեմ է նախագահական կառավարման ձեւին՝ անհրաժեշտ համարելով վերադառնալ խորհրդարանականին։

Հանդիպման մյուս առանցքային հարցերից էր պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը։ Օզելը ավելի վաղ հայտարարել էր Գազա մեկնելու իր մտադրության մասին՝ աջակցություն հայտնելու պաղեստինյան անկլավի բնակիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կայացել է Ուկրաինայի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
հաջորդը
Ուկրաինան իրավունք ունի Լոնդոնի տրամադրած զենքերով հարվածել Ռուսաստանի խորքը․ Քեմերոն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն