• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ տարածքին արեւմտյան զենքով հարվածները կհանգեցնեն «ասիմետրիկ պատասխանի»․ Պուտին

aliq 11:01 | 06.06.2024
aliq 11:01 | 06.06.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արեւմտյան զինատեսակներով Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախներին հարվածները կհանգեցնեն «ասիմետրիկ պատասխանի»:

Ըստ ՌԴ նախագահի ուկրաինացի զինվորականներն ինքնուրույն չեն կարող հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Դրա համար, ըստ Պուտինի, առաջին հերթին անհրաժեշտ է հրթիռի թռիչքային հանձնարարությունը մուտքագրել համակարգ, ինչը պահանջում է կրակային հզորություն մատակարարող երկրների մասնակցությունը․ այս դեպքում, եթե խոսքը գնում է Storm Shadow հրթիռների մասին, ապա մասնակիցը կարող է լինել Մեծ Բրիտանիան, իսկ եթե ATACMS-ի, ապա՝ ԱՄՆ-ն։

Նման հարձակումներին Ռուսաստանի պատասխանը, Պուտինի խոսքերով, կլինի իր հակաօդային պաշտպանության համակարգերի կատարելագործումը: Սակայն, բացի սրանից ՌԴ նախագահը Արեւմուտքին նաեւ «ասիմետրիկ պատասխան» խոստացավ։

«Կարծում ենք, որ եթե ինչ-որ մեկը հնարավոր է համարում նման զենք մատակարարել մարտական ​​գոտի մեր տարածքին հարվածելու եւ մեզ համար խնդիրներ ստեղծելու համար, ապա ինչո՞ւ մենք իրավունք չունենք նույն դասի մեր զենքերը մատակարարել աշխարհի այն շրջաններին, որտեղ հարվածներ են հասցվելու այն երկրների զգայուն թիրախներին, որոնք դա անում են Ռուսաստանի դեմ։ Այսինքն՝ պատասխանը կլինի ասիմետրիկ։ Մենք կմտածենք դրա մասին»,-ասել է Պուտինը։

Արեւմտյան երկրների նման գործողությունները, ըստ Պուտինի, «վերջնականապես կկործանեն միջազգային հարաբերությունները եւ կխաթարեն միջազգային անվտանգությունը»։

«Եվ եթե մենք տեսնում ենք, որ այս երկրները ներքաշվում են մեր դեմ պատերազմի մեջ, մենք մեզ իրավունք ենք վերապահում նման կերպ վարվել, սա է ճանապարհ է դեպի շատ լուրջ խնդիրներ»,-ասել է ՌԴ նախագահը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ալիեւը եւ Մոխաբերը քննարկել են Իրանի տարածքով Նախիջեւան տանող ճանապարհի հարցը
հաջորդը
Բաթումիում ձերբակալվել են «Իսլամական պետություն» հետ ենթադրյալ առնչություն ունեցող անձիք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն