• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանը հաստատել է, որ COP29-ին հրավիրել է նաեւ Հայաստանին

aliq 17:26 | 21.08.2024
aliq 17:26 | 21.08.2024
Բաքու

Ադրբեջանը հաստատել է, որ ՄԱԿ կլիմայի փոփոխության կոնֆերանսին (COP29),  որը կանցկացվի նոյեմբերի 11-22-ը Բաքվում, հրավիրել է նաեւ Հայաստանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը։

Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցի ժամանակ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Բաքուն պատրաստ է հյուրընկալել մոտ 80 հազար մարդ։ 

«Մենք ունենք ենթակառուցվածք՝ օրական մոտ 40 հազար հյուր ընդունելու համար։ Հրավերներ են ուղարկվել աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին։ Ավելի քան 50 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը։ Ակնկալում ենք, որ այս թիվը կավելանա։ Հրավիրված է նաեւ Հայաստանը»,-ասել է Սոլթանովը։ 

Նա նաեւ հայտարարել է, որ աշխարհում հակամարտությունների մեջ ներգրավված երկրներին կոնֆերանսի անցկացման ժամանակահատվածում Բաքուն  հրադադարի կոչ կանի։ 

«Կլիմայի եւ խաղաղության փոխկապակցվածության հարցը նույնպես Ադրբեջանի առաջարկների թվում են։ COP29-ի ընթացքում մենք կոչ ենք անելու հրադադար հաստատել ամբողջ աշխարհում, ինչպես Օլիմպիական խաղերի ժամանակ էր»,-ասել է Սոլթանովը։

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսը COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը կայացրել էր 2023 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակումից եւ Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։ 

Որոշումն ընդունվել էր այդ թվում պաշտոնական Երեւանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ ԿԸՀ-ն Կուրսկի մարզում հետաձգել է ՏԻՄ ընտրությունները
հաջորդը
Շահած-պահած այգիների բերքը լցվում է ծառերի տակ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն