• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանը չի հայտարարել նոյեմբերի 9-ի հայտարարությունից հրաժարվելու մասին․ Զախարովա

aliq 18:32 | 11.09.2024
aliq 18:32 | 11.09.2024

Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական հայտարարություններ չի ստացել Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները դենոնսացիայի ցանկության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք նման ցանկության մասին չենք լսել։ Այդ մասին չի հայտարարվել ոչ դիվանագիտական ​​խողովակներով, ոչ էլ հասարակական դաշտում։ Ես նման բան չեմ տեսել։ Մենք երբեք նման բանի չենք հանդիպել»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում հետ կանչել ստորագրությունը հայտարարությունից՝ հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեջբերել է եռակողմ հայտարարության իններորդ կետը, բայց ոչ մինչեւ վերջ եւ բաց է թողել վերջավորությունը, որտեղ ասվում է, որ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։

Զախարովան նաեւ նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն նկատում է ինչպես առկա փաստաթղթերը, այնպես էլ դրանց դրույթները շահարկելու փորձեր։

«Ի վերջո, խոսքը միջազգային իրավունքի մասին է, փաստաթղթերի մասին, որոնք ստորագրված են կողմերի կողմից, եւ որոնց կողմերը պարբերաբար հղում են կատարում։ Եվ ոչ միայն դա, նրանք խոսում են փաստաթղթերի մասին եւ մեջբերում փաստաթղթեր, որոնք իրագործվում են ոչ թե կախարդական փայտիկի թափահարումով, այլ իրենց ներդրումն ունեցող մարդկանց միջոցով, ովքեր զոհաբերում են ոչ միայն իրենց ժամանակը, այլ երբեմն իրենց կյանքը, որպեսզի գրվածն իրականություն դառնա»,-ասել է Զախարովան եւ հավելել, որ «անհնար է փաստաթղթերի մեջբերումներին այդքան անլուրջ վերաբերվել, եթե ոչ՝ անպատասխանատու»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունները նոր լծակներ կտան ԵՄ-ին Հայաստանի դեմ․ Զախարովա
հաջորդը
Արցախցիները տանտեր կդառնա՞ն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն