• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արցախցիները տանտեր կդառնա՞ն

Աննման Մինասյան 18:59 | 11.09.2024
Աննման Մինասյան 18:59 | 11.09.2024
արցախցի

ՀՀ Կառավարությունը 2024 թվականի մայիսի 16-ին որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր իրականացնել:

Ծրագիրը եռափուլ է: Առաջին փուլում ընդգրկվելու են երեք եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, որոնք բնակարան գնելու ցանկություն ունեն: Եթե երեխաների թիվը երեքից պակաս է, ընտանիքներին բնակարանատեր դառնալու հնարավորություն կտրվի երկրորդ փուլում:

Իսկ եթե ընտանիքը երկու երեխա ունի, բայց ցանկանում է ոչ թե գնել, այլ կառուցել իր տունը, կընդգրկվի առաջին փուլում:

Զոհվածի կամ կերակրողին կորցրածի, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքներին նույնպես պետությունը առաջնահերթություն կտա:

Գործող հիփոթեք ունեցողների համար էլ լավ լուր կա. Կառավարության աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը:

Ծրագրից ավելի ուշ կօգտվեն այն ընտանիքները, որոնք բաղկացած են աշխատունակ, չափահաս անդամներից եւ չեն համապատասխանում առաջին եւ երկրորդ փուլերի պահանջներին:

Շիրակի մարզի համեմատաբար ավելի բարեկեցիկ բնակավայրերում բնակարան գնելու համար արցախցի ընտանիքների յուրաքանչյուր անդամ երեք միլիոն դրամ կստանա, իսկ ավելի հեռավոր՝ ենթակառուցվածքներից գրեթե զուրկ 61 բնակավայրերում աջակցության չափը 4 միլիոն դրամ է, այդ բնակավայրերը հիմնականում մարզի ամենահյուսիսային՝ Ամասիա, Աշոցք համայնքներում են, որտեղ տարվա 7-8 ամիսը ձմեռ է, սակայն անասնապահության համար շատ լավ պայմաններ կան:

Նշենք, որ Շիրակի մարզի խոշորացված համայնքների ղեկավարները արցախցիներին խոստացել են տուն կառուցելու դեպքում հողհատկացումն անվճար անել:

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Նորագյուղից բռնի տեղահանված Շախբազյանների 8-հոգանոց ընտանիքն Ախուրյան բնակավայրում վարձով է ապրել:

Շախբազյաններ

 

Երեք շաբաթ առաջ տեղափոխվել են Արմավիր, բերքահավաք են անում, համեմատաբար լավ վճարվում: Փիրուզա Շախբազյանն ասում է՝ դաշտերում աշխատանքի ավարտվելուն պես հետ են գալու Շիրակի մարզ: Բնակապահովման ծրագրից օգտվելու են: «24 միլիոն դրամ է մեզ հասնում, գյուղում տուն կգնենք, անասնապահությամբ կզբաղվենք, կապրենք»:

ՔրիստինաԱսկերանի շրջանի մեկ այլ գյուղից՝ Խնապատից տեղահանված Քրիստինա Իսրայելյանն էլ ընտանիքով Շիրակի մարզի Գետք գյուղում է ապրում: Ի տարբերություն Շախբազյանների՝ Իսրայելյանների ընտանիքը փոքր է՝ 4 անդամ են: 12 միլիոն դրամով դժվար է միջին պայմաններով ապահովված բնակարան գնել:

Իսկ եթե ընտանիքը մեկ կամ երկու անդամից է բաղկացած, հասանելիք գումարով տուն գնելու կամ կառուցելու մասին խոսք անգամ լինել չի կարող:

Հայկ«Շիրակի մարզում բնակապահովման ծրագրի մեկնարկի հետ տների գները կտրուկ կաճեն»,- ասում է անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Հայկ Մելիքսեթյանը:

Ըստ մասնագետի՝ մարզում այսօր արդեն տների գներն անտրամաբանական բարձր են, ուր մնաց, եթե շուկայում իրական գնորդների թիվն աճի: «15-25 հազար դոլար արժողությամբ տների գները վերջին երեք տարում հասել են 60-70 հազարի, շուկայում մեկը գին է նկարում, մնացածն էլ նայում են նրան՝ բարձր գին սահմանում»,- ասում է Հայկը:

Կառավարության հատկացրած գումարով տանտեր կդառնան արցախցիները, թե գների կտրուկ բարձրացման պատճառով կրկին անտանիք կմնան՝ պարզ կլինի ծրագրի գործարկումից հետո:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը չի հայտարարել նոյեմբերի 9-ի հայտարարությունից հրաժարվելու մասին․ Զախարովա
հաջորդը
Մենք ենք մեր թշնամին կամ հավերժական թշնամի ունենալու արդյունքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն