• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելը ավելի մոտ է Լիաբանանում ռազմական գործողություններ սկսելուն․ Jerusalem Post

aliq 14:35 | 17.09.2024
aliq 14:35 | 17.09.2024
Իսրայելի եւ Լիբանանի պետական դրոշները

Իսրայելի ղեկավարությունը Լիբանանի շիայական «Հըզբոլլահ» շարժման դեմ լայնածավալ ռազմական գործողություններ կարող է սկսել վեց շաբաթվա ընթացքում։ Սրա մասին հայտնում է Jerusalem Post թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

«Արդյունքում ձմռան գործոնը սկսում է իր դերը խաղալ։ Աղբյուրները Post-ին հայտնել են, որ եթե առանց ռազմական գործողության անցնի ավելի քան չորսից վեց շաբաթ, ապա մինչեւ 2025 թվականի գարուն այն անհնար կլինի կամ զգալիորեն ավելի դժվար կլինի իրականացնելը»,- գրում է թերթը:

Jerusalem Post զրուցակիցները նշել են, որ ձմռանը Լիբանանի լեռնային շրջաններում եղանակային պայմանները շատ ավելի դաժան են՝ համեմատած այն ամենի հետ, որին Իսրայելի պաշտպանության բանակը հանդիպել է Գազայի անապատներում։

Լայնածավալ ռազմական գործողությունների հետաձգումը ավելի ուշ շրջանի կհանգեցնի նրան, որ Իսրայելի հյուսիսային սահմանային շրջաններից տարհանված 60 հազար բնակչությունը ստիպված կլինի եւս 6 ամիս անցկացնել իր բնակավայրերից դուրս, ինչը Իսրայելի ներսում գնալով դառնում է էլ ավելի անընդունելի միջոց։

Բացի այդ՝ Իսրայելի քաղաքական ղեկավարությունը «Հըզբոլլահի» դեմ ռազմական գործողության վերաբերյալ վստահություն է ստացել 2024 թվականի օգոստոսի 25-ին շարժման հրթիռային հենակետերին հասցված հաջող ավիահարվածներից հետո, որի հետեւանքով ոչնչացվել էր մի քանի հազար հրթիռ։ Սա հանգեցրեց Լիբանանի դեմ ցամաքային գործողության մեկնարկի հետեւանքով հնարավոր կորուստների գնահատման վերանայմանը. ի սկզբանե ենթադրվում էր, որ պատերազմի դեպքում «Հըզբոլլահը» տասնյակ հազարավոր հրթիռներ կարձակի Իսրայելի ուղղությամբ, ինչը կհանգեցնի մոտ 5-10 հազար իսրայելցիների մահվան։

«Սրանցից որեւէ մեկը չի նշանակում, որ «Հըզբոլլահի» հետ ավելի լայն պատերազմը կանխորոշված ​​է: Սա նախկինի պես դեռ ռիսկային առաջարկ կլինի Իսրայելի, «Հըզբոլլահի» եւ նրանց հովանավորների՝ ԱՄՆ-ի ու Իրանի համար»,- գրում է թերթը։

Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանային պատերազմին կարող է դիտվել որպես լայնամասշտաբ հակամարտությունը կանխելու Վաշինգտոնի գրեթե մեկ տարվա դիվանագիտական ​​ջանքերի ձախողում, որը կարող է ազդել նախընտրական մրցավազքի վրա։ Իրանի համար էլ նման պատերազմը կարող է սպառնալ «Հըզբոլլահի» թուլացմամբ։

«Սա հոկտեմբերի 7-ից հետո ամենառիսկային ժամանակահատվածն է [Իսրայելի] հյուսիսում»,- ամփոփում են հոդվածի հեղինակները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ներողությունը բավարար չէ, Վրաստանը պետք է ճանաչի Հարավային Օսիայի անկախությունը․ Կոկոյտի
հաջորդը
Վրաստան մուտքի մերժումը, որը կոչվում է արտաքսում, քաղաքական է․ Արսեն Խառատյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն